Նորություններ

Թարգմանչի թափուր հաստիք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Տուբերլկուլոզի դեմ պայքարի ոլորտի օրինակով) զեկույցի հայերենից անգլերեն թարգանության համար փնտրվում է մասնագետ։ ԶԵԿՈՒՅՑԻ բառերի քանակը՝ 22,692։ Աշխատանքի տևողությունը՝ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 30-ը: Գնային առաջարկը և CV-ն ուղարկել ppan777@gmail.com էլ․ հասցեին մինչ սեպտեմբերի 17-ը։ Նամակի վերնագրում նշեք “թարգմանչական աշխատանքի գնային առաջարկ” բառերը։

Կարդալ ավելին...

Ինչպես են երազանքներն իրականություն դառնում

Արդեն մի քանի տարի է, ինչ մեր կազմակերպությունը փորձում էր կազմակերպել ամառային ճամբար մեր երեխաների համար: Դժվարությունները շատ էին, քանի որ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ չէինք կարողանում գտնել: Վերջապես, այս տարի հնարավորություն ստեղծվեց գաղափարից գործի անցնել ի շնորհիվ «Բարի մամա» ՀԿ-ի։ Նրանց շնորհիվ 8 երեխաների «Բարի քեմփ»-ում տրամադրվեց տարածք և սնունդ: Ցանկանում ենք ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել «Բարի մամա» ՀԿ-ին՝ ի դեմս Մարինա Ադուլյանի, ինչպես նաև բոլոր այն ԲԱՐԻ մարդկանց, ովքեր իրենց միջոցներով աջակում են այս ՀԿ-ին, և ինչի շնորհիվ մեր երեխաները ևս [...]

Կարդալ ավելին...

Նոր սկզբի մեկնարկը

ՀԿ-ի աշխատակիցները հիվանդի հետ ծանոթացել էին Թոքաբանության ազգային կենտրոնում։ Հայ, բայց Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հիվանդը բառացիորեն չի ունենում որևէ ծանոթ և հարազատ ՀՀ-ում։ Ողնաշարային տուբերկուլոզով հիվանդը վիրահատվել էր 2 անգամ՝  5 ամիս տևած ստացիոնար բուժման ընթացքում։ Ստացիոնար բուժման փուլից ամբուլատորին անցնելը հանգեցնում է մի շարք խնդիրների։ Առանց գրանցման վայրից տարածքային պոլիկլինիկա տեղեկանք ներկայացնելու հնարավոր չէր հիվանդին հակատուբերկուլոզային դեղորայք տրամադրել և շարունակել բուժումը։ Հիվանդի համար բնակության ժամանակավոր կացարան է գտնվում, սակայն հիվանդը չի ցանկանում իր հիվանդության մասին տեղեկացնել բնակարանի [...]

Կարդալ ավելին...

Ընդհատումը նոր ու երկար սկիզբ է

ՀԿ-ի աշխատակիցները ահազանգ են ստանում Արեշի պոլիկլինիկայի ՏԲ կաբինետից։ Կաբինետի բժիշկը փոխանցում  է, որ 2 տարի առաջ ՄԻԱՎ/զգայուն ՏԲ համավարակով հիվանդը սկզբնական բուժում ստացել է ԹԱԿ-ում, իսկ այնուհետև շարունակել տեղամասային պոլիկլինիկայում։ Բուժման ավարտը բարեհաջող չէ, և վերջնական հետազոտությունների ժամանակ հիվանդը ունեցել է քաշի կտրուկ կորուստ, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Հիվանդը լսել անգամ չի ուզել կրկին հետազոտվելու և քաշի կորստի պատճառները պարզելու մասին։ Նշյալ խնդիրներն էին պատճառը, որ բժիշկների վերահսկողությամբ ՀԿ-ի աշխատակիցները կապվում են հիվանդին և առաջարկում ուղեկցել [...]

Կարդալ ավելին...

Սխալ լուծման կանխարգելում

Դեղակայուն (ԲԿ+) ախտորոշմամբ ՏԲ հիվանդը, մի քանի ամիս գտնվելով Թոքաբանության ազգային կենտրոնում (ԹԱԿ), առաջացնում է  մի շարք խնդիրներ և՛ բուժանձնակազմի, և՛ անվտանգության ծառայողների համար: Խնդիրը հիվանդի հաճախակի ալկոհոլ օգտագործումն էր, ինչի պատճառով 4-5 ժամով բացակայում էր կենտրոնից, հետո վերադառնում արդեն արբած վիճակում և խախտում հիվանդանոցի կարգն ու կանոնը: Խնդրի մասին ՀԿ-ի աշխատակիցները ահազանգ են ստացանում ԹԱԿ-ի տնօրենից, ինչից հետո սկսում են աշխատել հիվանդի հետ: Որոշակի պարբերականությամբ հանդիպումները  հիվանդի հետ, զրուցները որոշակի հարցերի պարզաբանման հիմք հանդիսացան։ Հիվանդը, մի քանի ամիս [...]

Կարդալ ավելին...

Սա օրինակ չէ

ՀԿ-ի և ՏԲ կենտրոնի համագործակցության արդյունքում ՀԿ-ի համայնքահեն մոնիթորինգային խմբի թիմը տեղեկանում է, որ ՏԲ ամբուլատոր փուլում գտնվող հիվանդը հրաժարվում է դեղորայք ընդունել։ ՀԿ-ի աշխատակիցները կապվում են հիվանդի հետ, ունենում հեռախոսային խոսակցություն։ Պարզվում է հիվանդը ունի նաև Դեխտերևի հիվանդություն և այդ պատճառով հրաժարվել է դեղեր ընդունելուց՝ պատճառաբանելով, որ հակատուբերկուլոզային դեղորայքի ընդունումից հոդերը սկսում են ցավել, ինչը խոչընդոտում է նրա տեղաշարժվելուն։ ՀԿ-ի աշխատակիցները ձեռք են բերում պայմանավորվածություն հանդիպել երկու եղբայրների և ծնողների հետ ապրող հիվանդին։ Տուն կատարած այցի ժամանակ ՀԿ-ի աշխատակիցները [...]

Կարդալ ավելին...

Հեպատիտ C-ի բուժումն անվճար է, եթե դու …

2019թ.-ի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ գտնվող 21 ՏԲ հիվանդների հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց ՏԲ հիվանդների հաշմանդամության կարգի ստացման մեխանիզմների, ընթացիկ վիրահատությունների ժամանակ արտոնյալ պայմանների հնարավորության, ՄՌՏ հետազոտությունների, Հեպատիտ Ց-ի անվճար հետազոտության և բուժման հասանելության մասին։  Ներկաներին ՀԿ-ի աշխատակիցները մանրամասն ներկայացրին, որ վիրուսային հեպատիտ Ց-ի ախտորոշման հակամարմինների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունը անվճար են այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր 1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր [...]

Կարդալ ավելին...

Ժամանակին հասած օգնություն

ՀԿ-ի համայնքային մոնիթորինգի մասնագետները, Երևանում տեղակայված պոլիկլինիկաներից մեկի տուբերկուլոզի կաբինետի բժշկից տեղեկանում են, որ տուբերկուլոզի ամբուլատոր բուժման մեջ գտնվող հիվանդը մեկ շաբաթ է, ինչ դեղերը չի խմել և ահազանգի պահին ալկոհոլ խմելու պատճառով հայտնվել է  տոքսիկոզ վիճակում: Նույն հարցով միաժամանակ ահազանգում է նաև հիվանդին խնամող մայրը և օգնությում խնդրում ՀԿ-ի մասնագետներից։ ՀԿ-ի աշխատակիցները տնայց են կատարում և գտնելով հիվանդին տոքսիկոզ վիճակում անմիջապես շտապ օգնության մեքենայով տեղափոխում են նրան բազմապրոֆիլ հիվանդանոց: Հիվանդին տեղափոխման ժամանակ առաջանում են դժվարություններ։ Պարզվում է տեղափոխված [...]

Կարդալ ավելին...

Հանդիպում ՀՀ գլխավոր հեպատոլոգի հետ

2019թ․-ի դեկտեմբերի 18-ին, World Hepatitis Alliance-ի աջակցությամբ իրականացվող հեպատիտ C-ի միկրոէլիմինացիոն ծրագրի շրջանակներում, ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին ՀՀ գլլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանի հետ։ Հանդիպման ժամանակ կոմերը խոսեցին ՀԿ-ի կողմից իրականացվող հեպատիտ C-ի միկրոէլիմինացիոն ծրագրի  աշխատանքային պլանի, ՀՀ-ում հեպատիտ Ց-ի նկատմամբ հետազոտությունների անցկացման ձևի և բուժման հասանելիության մասին։ ՀՀ գլլխավոր հեպատոլոգ ը մանրամասնեց, որ վիրուսային հեպատիտ Ց-ի ախտորոշման հակամարմինների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունը անվճար են այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր 1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ [...]

Կարդալ ավելին...