Նորություններ

Փորձագետի ընտրության մրցույթ

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում հայտարարում է փորձագետի ընտրության մրցույթ։ Սույն նախագիծը ՀՀ-ում ընթանում է երրորդ տարին անընդմեջ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (TB-REP), որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպատակով: Ընտրված փորձագետի ընդհանրական գործառույթները. Փաստաթղթերի ուսումնասիրության իրականացում՝ ՀՀ պետական և ծառայություն մատուցող կառույցների միջև սոցիալական պայմանագրերի կնքման ու ֆինանսավորման առկա տարբերակների և հնարավորությունների վերաբերյալ։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը պետք է արտացոլի պետական կառույցների կողմից [...]

Կարդալ ավելին...

ChemSex-ի եվրոպական երկրորդ համաժողով

2018թ.-ի մարտի 22-ից 24-ը Բեռլինում տեղի ունեցավ ChemSex-ի եվրոպական երկրորդ ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 250 մասնակից Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի երկրներից: Ֆորումին իրենց հետաքրքրությունը հայտնել և մասնակցում էին նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ ևս։ Ողջույնի խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այն մարդկանց հիշատակը, ովքեր մահացել են թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով և ում հասանելի չի եղել, կամ անտեղյակ են եղել վնասի նվազեցման ծրագրերից։ Ֆորումի առաջին օրը գիտական փաստերի և հետազոտական արդյունքների ներկայացմանն էր նվիրված, մինչդեռ երկրորդ օրը կարևորություն տրվեց [...]

Կարդալ ավելին...

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը՝ մարտի 24-ին, ”Stop TB Partnership” կազմակերպության (http://www.stoptb.org) ջատագովությամբ, ամբողջ աշխարհում իրականացվեցին հանրային միջոցառումներ «Փնտրվում են լիդերներ ՏԲ-ից ազատ երկիր ունենալու համար» խորագրով: Նմանատիպ խորագրով հանրային միջոցառումներ իրականացվեցին աշխարհի գրեթե 20 քաղաքներում, և հատուկ նշանակության կառույցները լուսավորվեցին կարմիր գույնով:Հայաստանը, ի դեմս «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության, Գլոբալ hիմնադրամի TB-REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պատմության թանգարանի աջակցությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ ևս ցույց տվեց իր պատրաստակամությունը տուբերկուլոզի դեմ պայքարում՝ միանալով [...]

Կարդալ ավելին...

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

Սույն թվականի մարտի 25-ին, Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն կմիանա միջազգային “Stop TB Partnership” կազմակերպության նախաձեռնած ակցիային: Ակցիայի ընթացքում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, կարմիր գույնով կլուսավորվի Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը: Նմանատիպ միջացառում կիրականացվի աշխարհի շուրջ 20 երկրներում։ Հայաստանը՝ հանձին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի համաշխարհային ակցիային միանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։Հավելենք, որ ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշուրներ և լիֆլետներ: Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում տուբերկուլոզի առկա իրավիճակի, անվճար [...]

Կարդալ ավելին...

Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման եւ հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում

Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում» թեմայով: Բանախոսներն էին՝ Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Լյուբով Նիկոլայան , Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, ԱՆ գլխավոր ֆտիզիատոր  Ալվինա Ալագուլյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» Գնահատման և մոնիթորինգի մասնագետ Աննա Գալստյան, «Դրական մարդկանց հայկական ցանց», Հանրային կապերի պատասխանատու Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեց Հայաստանում ՏԲ հիվանդության հետ առնչություն ունեցող վիճակագրությունը, հիվանդակենտրոն մոդելի ներդրման փորձը, ֆինանսավորման աղբյուրները, 240 հիվանդների շրջանում կատարված կարիքների գնահատման արդյունքները, ինչպես նաև ՏԲ [...]

Կարդալ ավելին...

ՏԲ շահառուների շրջանում hամայնքահեն նպատակային դասընթացի անցկացում

2018թ-ի փետրվարի 27-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացավ ՏԲ համայնքի կարողություններին ուղղված դասընթացի անցկացումը։ ՀՀ-ում ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացված նպատակային դասընթացը ուներ որոշակի 2 ուղղվածություն․ ՏԲ հիվանդության առումով գիտելիքների ավելացում, բուժման հետևողականության պահպանում, դրա պահպանման գործոններ, ձևեր, հետևանքներ, դեղերի ընդունման պարտաճանաչության կարևորություն, հիվանդների հետ աշխատանք ՏԲ ոլորտում մշտադիտարկման և գնահատման գործիքների, ուղեցույցների մշակում ու ներդրում Դասընթացին հրավիրված ՏԲ ոլորտում հիմնական գործունեություն ծավալող 2 կառույցների փորձագետներ Մարգարիտ Զալիբեկյանը (Բժիշկներ առանց սահմանների ֆրանսիական առաքելություն), Անուշ Խաչատրյանը (Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն [...]

Կարդալ ավելին...

Մրցույթի հայտարարություն

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում հանրային նշանակության շինություններ լուսավորող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են տեխնիկական առումով բավարարել առաջադրված խնդիրները: Առաջադրվող խնդիրներ կարմիր լույսով լուսավորել հանրային նշանակության որևէ ընտրված շինություն , տևողությունը-4-5 ժամ: Սույն ակցիան անհրաժեշտ է իրականացնել մարտի 24-ին՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումների համատեքստում: Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի մարտի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:  Լրացուցիչ տեղեկությունների [...]

Կարդալ ավելին...

Գնառաջարկի հայտերի ընդունում

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում 2 սոցիալական հոլովակների մարզային հեռարձակման (Շիրակ, Լոռի) կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են ապահովել նշված մարզերում հեռարձակման ծածկույթը: Հավելյալ տեղեկություններ հեռարձակման տևողություն՝ 200 րոպե-4 ամիս կտրվածքով մեդիա պլանի ներկայացում Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի մարտի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:  Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 133 Հեռախոս՝ [...]

Կարդալ ավելին...

Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք

2018թ.-ի փետրվարի 12-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի կոնֆերանսների դահլիճում կայացավ ավելի քան 20 ՏԲ շահառուների հետ հանդիպում։ «Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք» ընդհանուր գաղափարի շուրջ մեկտեղված անձինք միասին սկսեցին անցնել այս գաղափարի վերծանման հաջորդական քայլերով։ Մասնակից շահառուների ընտրությունը կատարվել էր 240 ՏԲ-ով հիվանդ անձանց շրջանում անցկացված կարիքների գնահատման հարցումների ընթացքում։ Հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացվեց մեր ՀԿ-ի ստեղծման պատմությունը, կատարված աշխատանքները, ադվոկացիոն գործողությունները և արդեն իսկ գրանցված հաջողությունները։ Այս հատվածում մասնակիցների համար մանրամասն ներկայացվեց նաև նպատակային օրերի, իրազեկող [...]

Կարդալ ավելին...

PrEP առաջին եվրոպական գագաթնաժողովը կկայանա Ամստերդամում

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում 2018թ․-ի փետրվարի 8-9 կանցկացվի ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) համայնքահեն առաջին գագաթնաժողովը։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկեն Դարակջիանը այլ երկրների առողջապահության և հանրային առողջության հարցերով հանձնակատարների, կանխարգելման քաղաքականության մշակման ղեկավարների, հետազոտողների, ՆԿԿ օգտագործողների և ադվոկացիոն գործառույթներ իրականացնողների հետ միասին կմասնակցի եվրոպական տարածաշրջանային առաջին գագաթնաժողովին: Երկօրյա հանդիպումները նպատակաուղղված կլինեն, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի և բնակչության համար, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) միասնական և հավասար աջակցման մեխանիզմների ստեղծման գործընթացին։ Գագաթնաժողովի քննարկման թեմաները կլինեն՝ Եվրոպայում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման [...]

Կարդալ ավելին...