ՏԲ համայնքի ներգրավումը ոլորտում իրականացվող ադվոկացիոն աշխատանքներում
2017 թ-ի. դեկտեմբերի 28-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում տեղի ունեցավ նախկինում ՏԲ-ով հիվանդ կամ ՏԲ-ի հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ նպատակային ֆոկուս խմբի հանդիպում: ՏԲ-ի հետ առնչվող ցանցի ստեղծման և գործարկման նախաձեռնությունը իրականացվեց «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում: Առաջին հանդիպումը նպատակ ուներ շոշափել ՏԲ ոլորտի մի քանի ասպեկտներ, որոնք թույլ կտային ներկաներին գործել շահերի պաշտպանության ակտիվության հարցերում: Հանդիպման առաջին հատվածում ֆոկուս խմբի մասնակիցներին ներկայացվեց ՏԲ ոլորտում գործող կազմակերպությունների դերը և նշանակությունը (միջազգային կառույցներ, ցանցեր, համայնքներ, հասարակական կազմակերպություններ): [...]