Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

Back to Նորություններ

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը՝ մարտի 24-ին, ”Stop TB Partnership” կազմակերպության (http://www.stoptb.org) ջատագովությամբ, ամբողջ աշխարհում իրականացվեցին հանրային միջոցառումներ «Փնտրվում են լիդերներ ՏԲ-ից ազատ երկիր ունենալու համար» խորագրով: Նմանատիպ խորագրով հանրային միջոցառումներ իրականացվեցին աշխարհի գրեթե 20 քաղաքներում, և հատուկ նշանակության կառույցները լուսավորվեցին կարմիր գույնով:

Հայաստանը, ի դեմս «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության, Գլոբալ hիմնադրամի TB-REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պատմության թանգարանի աջակցությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ ևս ցույց տվեց իր պատրաստակամությունը տուբերկուլոզի դեմ պայքարում՝ միանալով միջազգային նախաձեռնությանը:

Միջոցառման ընթացում, որը տեղի ունեցավ մարտի 25-ին, կարմիր գույնով լուսավորվեց Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը: Ակցիայի պատասխանատուները և կամավորները, ովքեր կրում էին օրվա խորհրդանշաններով վերնաշապիկներ, անցորդներին բաժանեցին տեղեկատվական բրոշուրներ և լիֆլետներ, փոխանցեցին ՀՀ-ում տուբերկուլոզի ախտորոշման և բուժման անվճար հասանելիության կարևոր տեղեկատվությունը, ինչպես նաև ներգրավեցին անցորդներին մասնակից լինել հատուկ հաղորդագրությամբ նպատակային փազլի հավաքմանը։

Ակցիայի լուսանկարները գտեք այս հղմամբ՝

https://goo.gl/NHLDLF 

Օրվա խորհուրդը
Ամեն տարի մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը: Շատ երկրներում տուբերկուլոզը շարունակում է կրել ավերիչ համաճարակի բնույթ՝ չնայած դասվում է բուժելի հիվանդությունների թվին:
Այս տարի տոնվում է նաև բժիշկ Ռոբերտ Կոխի հայտնագործության (տուբերկուլոզի հարուցիչ (Կոխի ցուպիկ)) 136 ամյակը: Նրա նորարարական հետազոտությունը ճանապարհ բացեց գիտնականների համար` գտնելու հիվանդության ախտորոշման և բուժման տարբերակները:
Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը մեկ հնարավորություն է ևս, որ մարդիկ իրազեկվեն տուբերկուլոզի մասին, ինչպես նաև հանրային միախմբումով և կառավարական կառույցների աջակցությամբ քայլեր ձեռնարկվեն ուղղված հիվանդության վերացմանը:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ