ՏԲ շահառուների շրջանում hամայնքահեն նպատակային դասընթացի անցկացում

Back to Նորություններ

ՏԲ շահառուների շրջանում hամայնքահեն նպատակային դասընթացի անցկացում

2018թ-ի փետրվարի 27-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացավ ՏԲ համայնքի կարողություններին ուղղված դասընթացի անցկացումը։ ՀՀ-ում ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացված նպատակային դասընթացը ուներ որոշակի 2 ուղղվածություն․

  • ՏԲ հիվանդության առումով գիտելիքների ավելացում, բուժման հետևողականության պահպանում, դրա պահպանման գործոններ, ձևեր, հետևանքներ, դեղերի ընդունման պարտաճանաչության կարևորություն, հիվանդների հետ աշխատանք
  • ՏԲ ոլորտում մշտադիտարկման և գնահատման գործիքների, ուղեցույցների մշակում ու ներդրում

Դասընթացին հրավիրված ՏԲ ոլորտում հիմնական գործունեություն ծավալող 2 կառույցների փորձագետներ Մարգարիտ Զալիբեկյանը (Բժիշկներ առանց սահմանների ֆրանսիական առաքելություն), Անուշ Խաչատրյանը (Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն ՊՈԱԿ), ինչպես նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի փոխնախագահ Գրետա Խաչատրյանը հանգամանալից ներկայացրին վերոհիշյալ թեմաների բովանդակային ամբողջականությունը։ Դասընթացի ընթացքում ՏԲ-ով հիվանդ կամ արդեն բուժում անցած շահառուների ակտիվությունը, առաջադրվող հարցադրումները, իրենց իսկ փորձառության հետ համեմատական ուղիների դուրսբերումը հանդիպման տեսական ձևաչափը նաև գործնականի անցման հնարավորություն ապահովեց։ Նրանց ներկայացվեց նաև ՏԲ որոշակի մոնիթորինագային գործընթացներում իրենց մասնակցության հեռանկարները, գիտելիքների համալրման ուղիները և ուղղորդման մեխանիզմները։ Դասընթացի ամփոփման փուլում ՏԲ համայնքի ներկայացուցիչները փորձագետների հետ միասին դիտեցին ՏԲ վաղ հայտնաբերմանն ուղղված սոցիալական հոլովակ, որը նկարահանվել է «Փոփոխություններն հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծի շրջանակներում՝ TB REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ։

Որպես ՏԲ համայնքի կարողությունները զարգացնող կառույց մենք ունենք այն համոզմունքը, որ նպատակային կրթման այս մոդուլները ևս իրազեկ ակտիվիստներ և քաղաքացիական հասարակություն ունենալու նախապայման են։

Կիսվել

Back to Նորություններ