Հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

Back to Նորություններ

Հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

2018թ.-ի օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի հիմնախնդիրների մշակմանն ուղղված աշխատաժողով: Սույն հանդիպումը նախաձեռնել էր «Տուբերկուլոզը և ես» սոցիալ-հոգեբանական ՀԿ-ն՝ պետական և հասարակական շահագրգիռ կառույցների ներգրավմամբ: Հանդիպման հիմնական նպատակը, ոլորտի դերակատարների մասնակցությամբ, քննարկման անցկացումը և ՏԲ հիմնախնդիրների դուրսբերումն էր՝  հետագայում դրանք ՀՀ կառավարական ներկայացուցչությանը ներկայացնելու նախապայմանով:

Աշխատաժողովին տեսազանգի միջոցով ներկաներին միացավ և որոշակի ուղղորդումներ ներկայացրեց նաև Stop TB Partnership կառավարման և TBpeople ցանցի հիմնադիր անդամ Տիմուր Աբդուլաևը: 

Հանդիպման ընթացքում հնչած առաջարկները և նախագծային տարբերակով հայաստանյան ՏԲ ոլորտի կառավարման ներկայացուցիչների ընդհանրական խոսքը ուղղված էր երկրում ՏԲ-ի ախտորոշման, բուժման նորարարական դեղերի, տեխնոլոգիաների անընդհատության և խարան, խտրականության դեմ տարվող աշխատանքների շարունակականության ապահովմանը:
Հանդիպման ամփոփման փուլում ձեռք բերվեց պայմանավորվածություն առցանց տարբերակով շրջանառել հանդիպման արդյունքում ամրագրված որոշումները՝  ՀՀ կառավարական սեգմենտին լրամշակումներով պատրաստ փաստաթուղթ ներկայացնելու համար, որը կօգնի վերջիններիս 2018թ.-ի սեպտեմբերին Նյու-Յորքում  կայանալիք ՄԱԿ-ի ՏԲ հարցերով բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Հռչակագրի ստորագրման գործընթացն իրականացնելիս:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ