«Արդյունավետ առողջապահական քարոզարշավներ» թեմայով դասընթաց
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարությունը և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, իրականացնում են Հայաստանում ՏԲ հիվանդակենտրոն բուժման ներդրման ծրագիրը: Ծրագիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ, որոնցից մեկն էլ հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումն է տուբերկուլոզ հիվանդության, ինչպես նաեւ վերջինիս ռիսկի գործոնների վերաբերյալ:
Ծրագրի այդ բաղադրիչի շրջանակներում 2019թ.-ի հունիսի 28-ին կազմակերպվեց մեկօրյա դասընթաց, որը նախատեսված էր լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Դասընթացին մասնակցեցին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահը և աշխատակիցները, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքներում առնչվում են թեմայի կոնցեպտին: Դասընթացի ընթացքում մասնակիցները ընդլայնեցին իրենց գիտելիքները և հմտությունները արդյունավետ առողջապահական քարոզարշավներ կազմակերպելու, իրականացնելու, ինչպես նաև տուբերկուլոզի սոցիալ-վարքաբանական ռիսկի գործոնների վերաբերյալ:
Հանդիպման օրակարգային բացվածք կարող եք գտնել ստորև.
- Տուբերկուլոզ (ՏԲ) հիվանդությունը, բեռը աշխարհում և Հայաստանում
- ՏԲ-ի սոցիալական և վարքաբանական գործոնները
- Խմբային աշխատանք. ինպե՞ս բարձրացնել հանրության
իրազեկվածությունը ՏԲ վերաբերյալ և նվազեցնել խարանն և խտրականությունը - Հայաստանում ՏԲ հիվանդակենտրոն բուժման ներդրման ծրագիր
- Արդյունավետ առողջապահական քարոզարշավ. իրական օրինակ
- Խմբային աշխատանք. սոցիալական հոլովակի (PSA) դիտում, քննարկում, նոր հոլովակի մշակում
Leave a Reply