ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր 2019
Յուրաքանչյուր տարվա մայիսի երրորդ կիրակին ողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն այս տարի ևս կմիանա միջազգային International AIDS Candlelight Memorial (http://www.candlelightmemorial.org/) կազմակերպության նախաձեռնությանը՝ անցկացնելով «Ուժեղացնել առողջության և իրավունքների համար պայքարը» խորագրով ակցիա:
Միջոցառումը նպատակ ունի հասարակության շրջանում խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը, նաև ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
Միջոցառման ընթացքում նախատեսվում է անցորդներին ընձեռել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող արագ թեստավորում անցնելու հնարավորություն:
Օր՝ 19 մայիսի 2019թ.
Վայր՝ ք. Երևան, Հյուսիսային պողոտա
Միջոցառման տևողություն՝ 13:00-19:00:
Միջոցառումներ ակցիայի ընթացքում՝ հանրության իրազեկում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում անցնելու հնարավորություն, սիմվոլիկ մոմավառություն ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացած անձանց:
Leave a Reply