Рабочие встречи 2018

2018թ.-ի հունիսի 18-22ը Ստամբուլում ընթացավ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրում ներգրավված 11 երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպատակով:

ՀՀ-ից աշխատանքային համաժողովին մասնակցում էին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչներ Ա. Հարությունյանը և Ա. Գալստյանը: Հանդիպման նախաձեռնող կառույցներն էին՝ TB Europe CoalitionTB REPCentrul PASAlliance for Public Health:

ՏԲ ոլորտում ադվոկացիոն նախագծեր իրականացնող 30 ներկայացուցիչներ աշխատանքային հանդիպումների ժամանակ խոսեցին արդեն 3 տարի անընդմեջ իրականացվող նախագծերի ընթացքի, գրանցված հաջողությունների, բարդությունների, քաղված դասերի և հետագա անելիքների մասին։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, հիմնվելով Մոլդովայի փորձի վրա, ներկայացվեց նաև սոցիալական պայմանագրերի և պետության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհների իրականացման մեխանիզմների կարգը՝ նպատակ ունենալով ապահովել ՏԲ ոլորտում ներդրված ծառայությունների ու գործիքների շարունակականությունը առանց Գլոբալ հիմնադրամի միջոցների ևս: Հնգօրյա հանդիպումների խմբային աշխատանքների արդյունքում մասնակիցները մշակեցին նաև ՏԲ համաճարակի կանխարգելման համապարփակ դրույթներով հարուստ նախագիծ, որը որպես ՔՀԿ-ների կողմից առաջադրված փաստաթուղթ կներկայացվի համաժողովին մասնակից պետության ղեկավարներին՝ նրանց անմիջական մասնակցությամբ և միջնորդությամբ գործընթացները իրականացնելու համար:

Ընդունված իրողություն է, որ նմանատիպ հանդիպումները ուժեղացնում են քաղաքացիական հասարակության կարողությունները, ինչը տանում է հիվանդակենտրոն մոդելի արդյունավետ ներդրմանն ու կիրառմանը՝ նպաստելով մեր տարածաշրջանի երկրներում ՏԲ համաճարակի կասեցմանը։

2018թ.-ի մայիսի 16-18-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ ՄԻԱՎ-ի և վարակային  այլ հիվանդությունների թեմատիկայով: Համաժողովը առաջատար տեղ է զբաղեցնում ՄԻԱՎ-ի և այլ վարակային հիվանդությունների կանխարգելման և բուժման ոլորտում գործունեություն ծավալող գիտնականների համար:

Սիմպոզիումի նպատակներն էին.

 * վարակի մասին գիտական առումով  գիտելիքների բարձրացում

* նոր մոտեցումների քննարկում, ինչը կօգնի ՄԻԱՎ վարակի տարածման վերահսկման հետագա աշխատանքներին:

Փարիզյան հանդիպումներին ՀՀ-ից մասնակցում էր «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիգեն Դարագջյանը: Ավելին >>>


2018թ.-ի ապրիլի 18-20-ը Մոսկվայում կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային VI համաժողովը։ 60 երկրներից շուրջ 3000 մասնակիցներ եռօրյա աշխատանքային հանդիպումների ընթացքում խոսեցին ՄԻԱՎ-ի կանխարգելման մեխանիզմների, իրազեկման մակարդակի բարձրացման գործիքների, ներդրված լավագույն փորձի, գրանցված արդյունքների, ընթացիկ իրավիճակի մասին: ՀՀ-ից համաժողովի աշխատանքներում ներգրաված էին ՀՀ առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի և մեդիա ոլորտի ներկայացուցիչները։ Համաժողովի կարգախոսը թերևս կարելի է աձանձնացնել հետևյալ համապարփակ նախադասությամբ.

Ազատվեք ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՄԱՆ գործոնից, եղեք ինֆորմացված, տարածեք Ձեր գիտելիքը այլոց շրջանում, մի հեռացրեք Ձեր առողջության հարցերը առաջնային ուշադրության դաշտից: Ավելին >>>


2018թ.-ի մարտի 22-ից 24-ը Բեռլինում տեղի ունեցավ ChemSex-ի եվրոպական երկրորդ ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 250 մասնակից Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներից: Ֆորումին իրենց հետաքրքրությունը հայտնել և մասնակցում էին նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ ևս։ Տարբեր խմբերին պատկանող և տարբեր տարածաշրջաններում ապրող անձանց յուրահատուկ կարիքների մասին պանելային քննարկման ժամանակ ներկայացվեց տարբեր երկրների փորձը։ Հայաստանի փորձով կիսվեց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիգեն Դարագջյանը։ Նա նշեց, որ մեր երկրում հաշվի անելով ՏՍՏ-ների նկատմամբ խարանի բարձր մակարդակը, նրանք հիմնականում մեկնում են Եվրոպա, որտեղ և բախվում են ChemSex երևույթին՝ շատ անգամ անտեղյակ լինելով հետևանքների մասին։ Ավելին>>>


Մարտի 24-25-ը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, Աղվերանում մեկնարկեց երկօրյա սեմինար՝ «Վերացնենք տուբերկուլոզը» թեմայով, որը նախատեսված էր զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար։ Երկօրյա միջոցառման նպատակն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով բարձրացնել տուբերկուլոզի մասին հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ևս մեկ անգամ բարձրաձայնել հիվանդության կանխարգելման և բուժման կարևորության մասին։ «Վերացնենք տուբերկուլոզը» թեմայով սեմինարի շրջանակում ներկայացվեց նաև հասարակական կազմակերպությունների դերը տուբերկուլոզի կառավարման գործում։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» տարածաշրջանային ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել ՏԲ կաբինետների բժիշկների և ՏԲ-ով հիվանդների շրջանում որակական հարցումների անցկացմանը, վերջին տարիների ազգային և միջազգային հաշվետվությունների և առկա գրականության ուսումնասիրմանը, դրա հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակմանը, ինչպես նաև բնակչության շրջանում տուբերկուլոզի (ՏԲ) վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացմանը, խնդրի մասին տարբեր գյուղական համայնքներում իրազեկության բարձրացմանը: Բանախոսը նշեց լրատվամիջոցների հետ համագործակցության կարևորությունը, ներկայացրեց կազմակերպության կողմից պատրաստված սոցիալական հոլովակները՝ ուղղված տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը, խարանի ու խտրականության նվազեցմանը։


Մարտի 6-7 Ստամբուլում կայացավ տարածաշրջանային խորհրդատվություն՝ ուղղված Գլոբալ Հիմնադրամի ծրագրային առաջարկի մշակմանը։ Քննարկվում և սահմանվում են առաջնահերթությունները, որոնք պետք է դրվեն երկրների ծրագրային առաջարկներում։ ՀՀ-ից երկօրյա հանդիպումներին մասնակցում են Անահիտ Հարությունյանը («Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ) Սերգեյ Գաբրիելյանը («Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ), Հայկ Ավանեսովը( «Տուբերկուլոզը և ես» ՀԿ) ԵՎ Աննա Գյուրջյանը( ՄԱԿ-ի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու):


Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում 2018թ․-ի փետրվարի 8-9 անցկացվեց ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) համայնքահեն առաջին գագաթնաժողովը։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկեն Դարակջիանը այլ երկրների առողջապահության և հանրային առողջության հարցերով հանձնակատարների, կանխարգելման քաղաքականության մշակման ղեկավարների, հետազոտողների, ՆԿԿ օգտագործողների և ադվոկացիոն գործառույթներ իրականացնողների հետ միասին մասնակցեց եվրոպական տարածաշրջանային առաջին գագաթնաժողովին:

Երկօրյա հանդիպումները նպատակաուղղված էին, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի և բնակչության համար, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) միասնական և հավասար աջակցման մեխանիզմների ստեղծման գործընթացին։

Գագաթնաժողովի քննարկման թեմաներն էին՝

  • Եվրոպայում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման առումով խոչընդոտ դրույթների դուրսբերումը
  • Հիմնական շահագրգիռ կողմերի (առողջապահության ոլորտի մասնագետներ, բուժաշխատողներ, համայնքային մակարդակով ադվոկացիոն գործառույթներ իրականացնողներ) համագործակցման ձևերի քննարկումը, ինչը կնպաստի Եվրոպայում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման գործընթացի արագացմանը
  • Օրինակելի փորձի տարածում Եվրոպական այն երկրների , որոնք արդեն հաջողել են  ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման գործընթացում։