Проведение биологических и поведенческих исследований по ВИЧ-инфекции

2018թ.-ի մայիսի 29-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում անցկացվեց առավել խոցելի խմբերում (ԹՆՕ, ՏՍՏ, ԿՍԿ, տրանս անձինք) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների դաշտային աշխատանքների մեկնարկի վերաբերյալ աշխատանքային հանդիպում։ Նշված հետազոտությունները իրականացվելու են Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ։ Հետազոտությունների դաշտային աշխատանքների համակարգումը իրականացնելու է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն՝ շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների ներգրավմամբ: Առաջին աշխատանքային հանդիպման ժամանակ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ներկաներին ընդհանուր դրույթներով ներկայացրեցին իրականացվելիք աշխատանքները: Ըստ արդեն իսկ հաստատված գործողությունների պլանի՝ հետազոտական աշխատանքներ կիրականցվեն Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում 1900 շահառուների շրջանում: Հետազոտության հիմնական նպատակներն են ԹՆՕ-ների, ԿՍԿ-ների, ՏՍՏ-ների և տրանսգենդերների շրջանում գնահատել ՄԻԱՎ վարակի տարածվածությունը, ռիսկային վարքագիծը, կանխարգելման ծրագրերի ծածկույթը, խմբերի չափերը: Ավելին >>>


ՁԻԱՀ-ի կենտրոնում է միջազգային փորձագետ Լիզա Ջոնսթոնը

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հերթական հետազոտությունների իրականացմանը տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով այս օրերին 5-օրյա աշխատանքային այցով Հայաստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ճանաչված փորձագետ Լիզա Ջոնսթոնը: Տեխնիկական աջակցությունն իրականացվում է ֆրանսիական 5% նախաձեռնության ֆինանսավորմամբ:
Հետազոտություններն իրականացվելու են Երևան, Վանաձոր, Գյումրի քաղաքներում:
Առաքելության ընթացքում Լիզա Ջոնսթոնը ՁԻԱՀ-ի կենտրոնում կծանոթանա իրականացվող աշխատանքների ընթացքին, նաև Կենտրոնի մասնագետների ուղեկցությամբ մոնիտորինգային այցերով կլինի հետազոտությունների իրականացման տեղամասերում:
Այսօր Կենտրոնի տնօրենի մոտ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային այցի նպատակը, խնդիրները, պլանավորված աշխատանքների իրականացման հետ կապված կազմակերպչական հարցեր:

Նյութը աղբյուրը՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ:


Ամփոփիչ հանդիպում միջազգային փորձագետ Լիզա Ջոնսթոնի հետ

Հունիսի 18-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում կայացավ ևս մեկ հանդիպում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հերթական հետազոտությունների իրականացմանը տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով այս օրերին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ճանաչված փորձագետ Լիզա Ջոնսթոնի հետ:
Հանդիպման ընթացքում տնօրենին ներկայացվեց անցած մեկ շաբաթվա ընթացքում բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում իրականացվող կենսաբանական և վարքագծային հետազոտությունների ընթացքը: Խորհրդատուն իր գոհունակությունն արտահայտեց իրականացվող հետազոտությունների կազմակերպման գործընթացի վերաբերյալ:
Լ.Ջոնսթոնի հաջորդ այցը ՁԻԱՀ-ի կենտրոն նախատեսված է ընթացիկ տարվա սեպտեմբերին կենսաբանական և վարքագծային հետազոտությունների արդյունքների վերլուծության և դրանց ներկայացման նպատակով:

Նյութը աղբյուրը՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ: