ChemSex-ի եվրոպական երկրորդ համաժողով

Back to Նորություններ

ChemSex-ի եվրոպական երկրորդ համաժողով

2018թ.-ի մարտի 22-ից 24-ը Բեռլինում տեղի ունեցավ ChemSex-ի եվրոպական երկրորդ ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 250 մասնակից Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի երկրներից: Ֆորումին իրենց հետաքրքրությունը հայտնել և մասնակցում էին նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ ևս։ Ողջույնի խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այն մարդկանց հիշատակը, ովքեր մահացել են թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով և ում հասանելի չի եղել, կամ անտեղյակ են եղել վնասի նվազեցման ծրագրերից։

Ֆորումի առաջին օրը գիտական փաստերի և հետազոտական արդյունքների ներկայացմանն էր նվիրված, մինչդեռ երկրորդ օրը կարևորություն տրվեց համայնքի մոբիլիզացման հարցերին:

Դեյվիդ Ստյուարտը, ով հանդիսանում է Լոնդոնում տեղակայված հայտնի 56 Դին Ստրիտ կլինիկայի ՔեմՍեքսի վնասի նվազեցման մասնագետ, ազդեցիկ և հուզիչ ելույթ ունեցավ, որտեղ կարևորեց համատեղ աշխատելու կարևորությունը՝ ինչպես բուժհաստատությունների և համայնքի ներկայացուցիչների միջև, այնպես էլ հենց փոխհամագործակցությունը համայնքի ներսում:

Լեոն Քնուփսը (Mainlin’s ChemSex team, Նիդերլանդների Թագավորություն) ներկայացրեց «Եկեք առանց խարանի խոսենք թմրամիջոցների և սեքսի մասին» թեման: Նա իր ելույթում անդրադարձավ այնպիսի թեմաների, ինչպիսիք են միայնակությունը և իմաստալից կապերի բացակայությունը, չպաշտպանված սեռական հարաբերություններ ունեցողների նկատմամբ խարանը, միասեռական անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, որը մինչ օրս կարելի է հանդիպել անգամ աշխարհի ամենալիբերալ երկրներում, նա նաև խոսեց համայնքի ներսում թմրամիջոցներ չօգտագործողների նկատմամբ պասիվ խարանի մասին: Նա նաև նշեց, որ խարանը և խտրականությունը ակնհայտ խորացնում են վտանգները և թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ դիմեն համապատասխան ծառայություններին։

Մարկ Պակիանաթանը՝ «St Georges» հիվանդանոցից, ընդգծեց, որ իրենց հաճախ են այցելում մարդիկ, ովքեր մասնակից են եղել ChemSex-ին: Այս մարդկանց մոտ նկատվում է ավելի մեծ ռիսկային վարքագիծ, այդ թվում նաև ալկոհոլի չարաշահում: Նրանց մոտ ավելի հավանական է ախտորոշել սուր բակտերիալ հիվանդություններ և սեռավարակներ, մասնավորապես ՄԻԱՎ կամ հեպատիտ C: Ներկայացման ընթացքում կարևորվեց հեպատիտ C -ի հանդեպ հաճախակի բուժզննումը, այլ հիվանդությունների կանխարգելման և բուժման հետ կապված տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև նախակոնտակտային կանխանգելման տրամադրումը:

Բենջամին Համբպելը՝ Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցից, ներկայացրեց Շվեյցարիայից ստացված արդյունքները, ըստ որի վերջին 10 տարվա ընթացքում նկատվել է Հեպատիտ C-ի համաճարակ ՏՍՏ-ների շրջանում: Նրա գործընկեր, Պատրիսիա Քյոզզլերը ներկայացրեց «Հեպատիտ C և ես» ծրագիրը և էլեկտրոնային առողջապահական խորհրդատվական ծառայությունը, որն ուղղված է ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ների շրջանում հեպատիտ C-ով վարակվելու վտանգի նվազեցմանը: Բանախոսը հավելեց, որ ՏՍՏ-ների ներգրավումը ինտեգրացված վարքագծային միջամտության զարգացման գործընթացում դրական ազդեցություն է ունենում ռիսկային վարքագծի նվազեցման առումով:

Ֆորումի կարևորագույն մասերից էր «Ինչ գիտենք ChemSex-ի մասին, հոգեբանական եւ հոգեսեքսուալ խնդիրների մասին» վերնագրով թեման, ինչը ներկայացրեց Բեն Կոլլինսը: Նա ներկայացրեց անցած ճանապարհը, հաղթահարված դժվարությունները։ Խոսեց այն մասին, որ ChemSex-ի հակազդմանն ուղղված քայլերը համընկնում են ՄԻԱՎ վարակի հակազդման քայլերին։ Նա կարևորեց վնասի նվազեցման ծրագրերի իրականացումն այս ոլորտում՝ շեշտը դնելով ապահով խորհրդատվական կետերի և տարածքների առակության վրա։

Ֆորումի ընթացքում ներկայացվեցին կյանքի պատմություններ, իրական դեպքեր, որոնք ցույց են տալիս, որ ChemSex-ի հետևանքով ավելանում են սեռական ոտնձգությունները, անգիտակցության հետևանքով բռնաբարության դեպքերը և դրսևորվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումները Սակայն այս տվյալները ամբողջական չէին և խորը ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա։

Տարբեր խմբերին պատկանող և տարբեր տարածաշրջաններում ապրող անձանց յուրահատուկ կարիքների մասին պանելային քննարկման ժամանակ ներկայացվեց տարբեր երկրների փորձը։ Հայաստանի փորձով կիսվեց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիգեն Դարագջյանը։ Նա նշեց, որ մեր երկրում հաշվի անելով ՏՍՏ-ների նկատմամբ խարանի բարձր մակարդակը, նրանք հիմնականում մեկնում են Եվրոպա, որտեղ և բախվում են ChemSex երևույթին՝ շատ անգամ անտեղյակ լինելով հետևանքների մասին։

ChemSex-ին առնչվող խնդիրների լուծման առումով Համաժողովի մասնակիցները կարևորեցին համայնքի մոբիլիզացիան։ Ժան Գրոսերը (Schwulenberatung Berlin կազմակերպություն) կարևորեց համայնքային ցանցերի կառուցումը, նմանատիպ տեղեկատվության վերաբերյալ միասնական հարթակ ունենալը, ինչպես նաև մասնագիտացված հետազոտողների ներգրավումը՝ իրավիճակի ավելի լավ պատկեր ստանալու նպատակով:

Դեյվիդ Սթյուարտը ներկայացրեց «Քեմսեքսի խնամքի պլանը» (http://www.davidstuart.org/care-plan): Այն իրենից ներկայացնում է ինտերակտիվ առցանց աջակցման անվճար գործիք, ինչը թարգմանվել է մի քանի լեզուներով: Իր կառուցվածքի պատճառով այն կարող է օգտագործվել նաև այն մասնագետների կողմից, ովքեր չունեն ChemSex-ի հետ կապված մեծ փորձ (այդ թվում` բուժքույրեր): «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիգեն Դարագջյանը պայմանավորվածություն ձեռք բերեց այս կարևոր գործիքը հայերեն թարգմանելու վերաբերյալ:
Այսպիսով ֆորումի ընթացքում ցույց տրվեց, որ երբեմն պարզապես մի փոքր քայլն էլ բավարար է փոփոխությունների հասնելու համարև որ առանց նոր ծրագրեր մշակելու անհրաժեշտության կարելի է զգալի հաջողությունների հասնել արդեն իսկ գոյություն ունեցող գործողությունները հարմարեցնելով տեղական կարիքներին:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ