PrEP առաջին եվրոպական գագաթնաժողովը կկայանա Ամստերդամում

Back to Նորություններ

PrEP առաջին եվրոպական գագաթնաժողովը կկայանա Ամստերդամում

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում 2018թ․-ի փետրվարի 8-9 կանցկացվի ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) համայնքահեն առաջին գագաթնաժողովը։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկեն Դարակջիանը այլ երկրների առողջապահության և հանրային առողջության հարցերով հանձնակատարների, կանխարգելման քաղաքականության մշակման ղեկավարների, հետազոտողների, ՆԿԿ օգտագործողների և ադվոկացիոն գործառույթներ իրականացնողների հետ միասին կմասնակցի եվրոպական տարածաշրջանային առաջին գագաթնաժողովին:

Երկօրյա հանդիպումները նպատակաուղղված կլինեն, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի և բնակչության համար, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) միասնական և հավասար աջակցման մեխանիզմների ստեղծման գործընթացին։

Գագաթնաժողովի քննարկման թեմաները կլինեն՝

  • Եվրոպայում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման առումով խոչընդոտ դրույթների դուրսբերումը
  • Հիմնական շահագրգիռ կողմերի (առողջապահության ոլորտի մասնագետներ, բուժաշխատողներ, համայնքային մակարդակով ադվոկացիոն գործառույթներ իրականացնողներ) համագործակցման ձևերի քննարկումը, ինչը կնպաստի Եվրոպայում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման գործընթացի արագացմանը
  • Օրինակելի փորձի տարածում Եվրոպական այն երկրների , որոնք արդեն հաջողել են  ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման գործընթացում։

Կիսվել

Back to Նորություններ