Նորություններ

ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԼԻԱՆՍԻ անդամ ենք

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն դարձել է ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԼԻԱՆՍԻ անդամ: ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԼԻԱՆՍ-ը հեպատիտով հիվանդ անձանց կողմից ստեղծված և կառավարվող հասարակական կառույց է, որն ունի 254 անդամ աշխարհի 86 երկրներից։ Կազմակերպության առաքելությունն է, վիրուսային հեպատիտներով ապրող մարդկանց գիտելիքների մեկտեղումով, հասնել վարակի վերացմանը։ Այդ իսկ պատճառով մեծածավալ աշխատանքներ են տարվում կառավարության ներկայացուցիչների, Ալիանսի անդամ հանդիսացող կազմակերպությունների և ոլորտային այլ դերակատարների հետ՝ տեղեկատվության բարձրացման, ոլորտային քաղաքականության վերանայման, բարեփոխումների իրականացման, հեպատիտների առումով իրենց կարգավիճակը չիմացող միլիոնավոր մարդկանց [...]

Կարդալ ավելին...

ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա արդյունքները

Սկսած 2013թ․-ից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ, որի նպատակն է օգնել մարդկանց իմանալու ՄԻԱՎ-ի և հեպատիտների նկատմամբ իրենց կարգավիճակը: Արդեն երկրորդ տարին է, ինչ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը, Gilead Science ընկերության հովանավորությամբ,  միանում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան և սույն թվականի նոյեմբերի 23-30-ը, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Երևանում և Շիրակ, Կոտայք, Լոռի, Գեղարքունիք, Արմավիր, [...]

Կարդալ ավելին...

Բարձրաձայնում ենք ոլորտում առկա խնդիրները

2018թ.-ի նոյեմբերի 22-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի աջակցությամբ իրականացրեց հանդիպում։ Հանդիպմանը ներկա էին 20 ՏԲ հիվանդներ։ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» 2018 նախագծի շրջանակներում արդեն երկրորդ անգամ է, որ ստացիոնար բուժում ստացող հիվանդների ներգրավմամբ կազմակերպվում է հանդիպում Տուբերկուլոզի կենտրոնում՝ ելնելով ՏԲ հիվանդների կարիքներից։ Հանդիպման հիմնական նպատակը հիվանդների բուժման ընթացքում առկա խոչընդոտների դուրսբերումն էր և հետագայում այդ խնդիրների հիման վրա ադվոկացիոն գործունեության իրականացումը, ինչպես նաև հիվանդներին իրավական, սոցիալական աջակցության տրամադրումը։ Մասնակից հիվանդները արդեն [...]

Կարդալ ավելին...

Սոցիալական աշխատողի թափուր հաստիքի մրցույթ

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն  հայտարարում է մրցույթ սոցիալական աշխատողի  թափուր հաստիքի համար։  Աշխատանքային պարտականություններ՝ Սոցիալական դեպքերի կառավարում և փաստաթղթավորում, Ծրագրի շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում, Ծրագրի շահառուների ուղղորդում այլ մասնագիտացված ծառայություններ կամ կազմակերպություններ, երբ կա դրա անհրաժեշտությունը, Սոցիալական հետազոտությունների իրականացում, կարիքների գնահատում, դեպքերի ուսումնասիրություններ, զեկույցների պատրաստում, Աջակցություն կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականցմանը։ Տնայցերի իրականացում, շահառուների ուղեկցում բժշկական և այլ նպատակային կառույցներ Պահանջվող որակավորում՝ Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանք մասնագիտությամբ, Հայերերն, ռուսերենի և անգլերեն լեզուների իմացություն, Կազմակերպչական որոշումներ կայացնելու և վերլուծական հմտություններ, Խմբային աշխատանքի և ժամանակի կառավարման [...]

Կարդալ ավելին...

Տուն ժայռի վրա

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ՀԿ-ն իր գործունեության ընթացքում համագործակցել և համագործակցում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հետ։ Ինքնին յուրաքանչյուր գործակցում հնարավոր չէ հաջողված համարել, բայց նույնիսկ ոչ դրական ելքերն էլ մեզ տալիս են նորովի գործելու դրդապատճառ։ Մեր գործունեության ուղեծրում մարդիկ են, ովքեր հայտնվել են սոցիալական բարդ իրավիճակում հակոտնյա իրենց ցանկություններից ու կամքից։ Հիվանդության առկայություն (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, հեպատիտներ), օրվա հացի խնդրի լուծում, կեցության խնդիրներ… Այս խրթին դեպքերում քո՝ որպես կազմակերպություն, միայնակ գործելը ինչ խոսք որոշ առումով տանում է լուծումների, սակայն չի [...]

Կարդալ ավելին...

Կողքիդ ենք

Կարենը Գյումրիից է, մի տարածաշրջան, ուր ըստ վիճակագրական տվյալների՝ աղքատ է բնակչության 45.3%-ը: Չկա աշխատանք, չկան կեցության պայմաններ․․․չկաների մի ամբողջ շարան, որի փակման օղակը ՌԴ-ում եկամուտի աղբյուր գտնելն էր։ Նոր ընտանիք կազմելու ոչ մի ցանկություն, իսկ իր ընտանիքից եղբայրն էր, որ համաձայնել էր բնակության հարցում աջակցել։ Օրերի վատնում՝ ալկոհոլի մեջ մոռացություն գտնելու հույսով։ Ի վերջո նորից մի փորձ հայրենիք վերադառնալու։ Եղբոր հոգատարությունը թեկուզ այդ հեռավորության վրա չդադարեց։ Եղբայրը փնտրտուքների արդյունքում գտավ «Տուն ժայռի վրա» կենտրոնը, ուր կացարան են տրամադրում այն անձանց, ովքեր ի [...]

Կարդալ ավելին...

Միջազգային փորձագետները ներկայացնում են սոցիալական պատվիրակման գործառույթները

2018թ․-ի հոկտեմբերի 5-6-ը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որը միտված էր ՏԲ համայնքի կարողությունների ուժեղացմանը, երբ խոսքը վերաբերում է սոցիալական պատվիրակման պայմանագրի միջոցներով ՏԲ հիվանդների հիվանդակենտրոն մոդելի աջակցության ապահովմանը։ Սույն հանդիպման անցկացման համար ՀՀ էր հրավիրվել Տիմուր Աբդուլաևը, ով աշխատում  է ՄԱԶԾ, ԱՀԿ և Գլոբալ հիմնադրամի կառույցներում որպես մարդու իրավունքների և հանրային առողջության հարցերով խորհրդատու, ինչպես նաև հանդիսանում է «Stop TB Partnership»-ի, Գլոբալ հիմնադրամի CRG խորհրդատվական խմբի, տուբերկուլոզ վերապրած մարդկանց եվրասիական ցանցի և «TB [...]

Կարդալ ավելին...

Դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար

2018թ․-ի սեպտեմբեր 28-29 «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ ներդրվեց նպատակային մի բացառիկ մոդուլ ևս, որի անմիջական շահառուները մեդիա ոլորտի ներկայացուցիչներն էին, իսկ փորձագետները՝ ՀՀ Առողջապահության նախարարության և մեդիա դաշտի ներկայացուցիչներ։ Մասնակիցների հավաքագրումը իրականացվել էր՝ հաշվի առնելով առողջապահական և բացառապես ՏԲ թեմաներով լուսաբանման փորձը։ Մինչ դասընթացը հրավիրված մեդիա փորձագետը իրականացրել էր մեդիա մոնիթորինգ և առանձնացրել այն լրատվամիջոցները, որոնք այս կամ այն առումով անդրադարձել էին ՀՀ-ում ՏԲ-ի առկա իրավիճակին և ոլորտի հետ առնչություն ունեցող այլ թեմաներին։ Մոնիթորինգի ժամանակահատված էր ընտրվել [...]

Կարդալ ավելին...

Հանդիպում ԱՀԿ գրասենյակում

2018թ.-ի սեպտեմբերի 27-ին կայացավ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ղեկավարի և հանրային կապերի պատասխանատուի հերթական հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնող կողմը հասարակական կառույցինն էր, որի արդյունքում քննարկվեցին ՀՀ-ում տուբերկուլոզի ընթացիկ ծրագրերի կարգավիճակի և առաջիկա անելիքների մանրամասները։ ՀԿ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագիրը, որի ներդրման աշխատանքներում ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը մշտապես ցուցաբերել է իր աջակցությունը։ Սույն նախագծի միջոցառումների համատեքստում 2018թ.-ի ավարտին պլանավորվում է իրականացնել ՀՀ մարզերի [...]

Կարդալ ավելին...

ՄՀՀ անդամների ընտրությունների ներկայացման գործառույթներ

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում ՏԲ շահառուների ամենամսյա հանդիպումը այս անգամ կայացավ սեպտեմբերի 27-ին։ Մասնակիցները 25-ն էին, որոնք մասնավորապես ՏԲ ամբուլատոր փուլում գտնվող հիվանդներ էին, ՏԲ հաղթահարած անձինք և ՏԲ/ՄԻԱՎ համավարակով հիվանդներ։ Այս տարվա ավարտին ՀՀ-ում պլանավորվում է իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամների ընտրություններ։ ՏԲ և ՄԻԱՎ համայնքի ներկայացուցիչների ընտրման և առաջադրման առումով ՀԿ-ն իր ամենօրյա աշխատանքներում իրականացնում է հետևողական գործառույթներ և այս հանդիպման բուն թեմատիկան ևս նվիրված էր ՄՀՀ առաջիկա ընտրություններին։ «Դրական [...]

Կարդալ ավելին...