Նորություններ

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներ 2019

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում 2019թ․-ի հուլիսի 27-ին Գյումրիում և Գավառում, հուլիսի 28-ին Երևանում «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի  հետ համատեղ անցկացրեց հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու վիրուսային հեպատիտներ Բ և Ց-ի, Սիֆլիսի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն, և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու իրենց կարգավիճակի մասին: Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվեց նաև խորհրդատ­վություն: Երկու օրերի ընթացքում շարժական կլինիկաներում հետազոտություն ու խորհրդատվություն տրամադրեցին 278 անձանց: Լուսանկարները դիտեք այստեղ >>> Միջոցառման վերաբերյալ անդրադարձ yerevan.am [...]

Կարդալ ավելին...

«Արդյունավետ առողջապահական քարոզարշավներ» թեմայով դասընթաց

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարությունը և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, իրականացնում են Հայաստանում ՏԲ հիվանդակենտրոն բուժման ներդրման ծրագիրը: Ծրագիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ, որոնցից մեկն էլ հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումն է տուբերկուլոզ հիվանդության, ինչպես նաեւ վերջինիս ռիսկի գործոնների վերաբերյալ: Ծրագրի այդ բաղադրիչի շրջանակներում 2019թ.-ի հունիսի 28-ին կազմակերպվեց մեկօրյա դասընթաց, որը նախատեսված էր լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Դասընթացին մասնակցեցին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահը և [...]

Կարդալ ավելին...

Մեկնարկել է TB REP 2 ծրագիրը

«Տուբերկուլոզի բուժումն առանց խոչընդոտների» նախագծի մեկնարկը ՀՀ-ում տրվել է 2019թ.-ի հունիս ամսից: Այն իրականացվելու է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի (ՏԲ)  տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ (TB REP 2), որի նպատակը տուբերկուլոզի խնամքի հիվանդակենտրոն մոդելի և դեղակայուն տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և բուժման արդյունքների ցուցանիշներ բարելավումն է: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական  հասարակական կազմակերպությունը համագործակից կառույցների հետ համատեղ նախագծի շրջանակներում իրականացնելու է՝ նպատակային հանդիպումներ ոլորտի անմիջական դերակատարների հետ (ՀՀ ԱԺ, ՀՀ ԱՆ, ԱՀԿ, մարզկենտրոններ և այլ շահագրգիռ կառույցներ), որի արդյունքը պետք [...]

Կարդալ ավելին...

Հուշագրի ստորագրում ՀՀ ԱՆ-ի և «Գիլյադ» ընկերության միջև

2019թ․-ի ապրիլ 2-ին ՀՀ առողջապահության նախարարության և «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության միջև համագործակցության հուշագիր է կնքվել:Հուշագիրը ստորագրել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Գիլյադ» ընկերության ներկայացուցիչ Բեն Կամարկը, որով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը  կտրամդրվի հեպատիտ C-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա: «Վիրուսային հեպատիտները աշխարհում առողջապահության գերակա խնդիրներից են և բնորոշվում են լայն տարածվածությամբ: Ներկայումս վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական խնդիրներից է»,- ասել է նախարար [...]

Կարդալ ավելին...

ՄԻԱՎ-ի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների առաջարկ

Օրերս ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ կայքում (www.e-draft.am) տեղադրվել էր ՀՀ օրենքների նախագիծ, որը վերաբերում էր․ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»։ Ամբողջական նախագիծը տես այս հղմամբ >>> Նախագծի քննարկման ժամանակացույցը հետևյալն էր՝ 04.03.2019 – 19.03.2019, որի ընթացքում ամփոփաթերթում հայտնվեցին շուրջ 20 կարծիքներ և առաջարկներ։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն՝ որպես ոլորտում ավելի քան տասը տարի գործունեություն ծավալող կառույց, [...]

Կարդալ ավելին...

Ի՞նչ դեղ եք օգտագործում ԴՈՒՔ

Դեղերի դասակարգումը երկուսն է՝ օրիգինալ և վերարտադրված (գեներիկ)։ Օրիգինալ դեղն առաջին անգամ ստեղծված նոր դեղն է, իսկ գեներիկ դեղն օրիգինալ դեղին համարժեք ազդեցությամբ, նույն դեղաչափով արտադրված դեղն է, որի կենսական համարժեքությունը օրիգինալի հետ ապացուցված է: Օրիգինալ դեղերի ստեղծման գործընթացը գիտական հենքով, ծախսատար, երկար ժամանակ պահանջող (12-25 տարի) գործընթաց է: Դա է պատճառը, որ ոչ բոլոր դեղագործական ընկերություններին է հասու մեծ գիտական և հետազոտական կենտրոններ ունենալը, ուստի ավելի դյուրին է վերարտադրել հզոր դեղագործական ընկերությունների կողմից մշակված դեղերը, որոնց արդյունավետությունը, անվտանգությունը և շահութաբերությունը [...]

Կարդալ ավելին...

Արտոնագրերը խոչընդոտում են էժան դեղորայքի մուտքը

Մտավոր սեփականության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 26-ին։ Այն կոչված է ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանն օժանդակելուն։ Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը և կից իրավունքները՝ որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք, համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացմանը օժանդակելու կարող գործիքներ են համարվում։ Այս հարցը խիստ խնդրահարույց է դառնում մատչելի դեղերի ձեռքբերման հարցում։ Հզոր դեղագործական ընկերությունները հեղինակային իրավունքի պաշտպանության ներքո թույլ չեն տալիս երկիր մուտք գործել ավելի էժան (գեներիկ) դեղեր արտադրող ընկերություններին՝ դրանով իսկ սահմանափակելով մատչելի դողորայքի հասանելությունը տվյալ երկրում։ Դեղերի արտոնագրերը սահմանափակում են կյանքի [...]

Կարդալ ավելին...

Օգնող ձեռքը հաղթահարում է խոչընդոտները

Արամի հետ առաջին հանդիպումը եղավ «Արմենիկում» հիվանդանոցում 2017թ.-ի խոր աշնանը: Արդեն 10 տարի է ինչ ամուսնալուծված է և չնայած, որ ունի 3 երեխա շփվում է միայն ավագ դստեր հետ: Բարեկամների և ընտանիքի կողմից անտեսված է, ինչը ավելի խոցելի է դարձնում նրա իրավիճակը։ ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուների հորդորով սկսեց հաճախել ՀԿ-ի կազմակերպած փոխօգնության խմբերի հանդիպումներին և շփվել այն մարդկանց հետո, ովքեր նման իրավիճակներում ինչ-որ կերպ ելք են գտել ։ Հիվանդանոցում նրա առողջական վիճակը գնալով վատթարացավ և բժիշկները՝ որպես հնարավոր ելքուղի, առաջարկեցին արյան [...]

Կարդալ ավելին...

ՏԲ-ով հիվանդ անձանց ներուժի զարգացում

2018թ.-ի դեկտեմբերի 21-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ում իրականացավ ՏԲ հիվանդների հետ այս տարվա մեջ արդեն 6-րդ ամփոփիչ հանդիպումը։ Շահառուների գրեթե մեծամասնությունը առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ հանդիպումների։ Նրանց հետ ոչ նմանատիպ ձևաչափով հանդիպումներ ունեցել էր ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուն, երբ նրանք գտնվել են ստացիոնար բուժման փուլում և նրանց հորդորել մասնակցել նաև ամենամսյա այս հանդիպումներին։ Հանդիպման ընթացքում ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ներկաների հետ խոսեց արդեն երրորդ տարի անընդմեջ ընթացքող ՏԲ տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումների, ՀՀ-ում մեր ՀԿ-ի կողմից իրականացված աշխատանքների [...]

Կարդալ ավելին...

Սկսել նորից

Ծնվել եմ Երևանում, 8 տարի անցկացրել քրեակատարողական հիմնարկում, ինչի պատճառով բանակում այդպես էլ չծառայեցի։ Կրեցի պատիժս օրենքի ամբողջ խստությամբ: Վերադարձա տուն ու հասկացա, որ հարազատներիցս որևէ մեկը չի ցանկանում ճանաչել ինձ, ապրել մեկ հարկի տակ։ Հայթայթած գումարով վարձեցի բնակարան ու փորձեցի գտնել աշխատանք։ Ահավոր վատ զգացողություն ունեի՝ թույլ էի, շատ շուտ հոգնում էի։ Ինձ մոտ ախտորոշեցին տուբերկուլոզ։ Սկսեցի ստանալ ստացիոնար բուժում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում։ 2 ամիս հետո դուրս գրվեցի, սակայն մինչ բուժման ավարտը պետք է ամեն օր այցելեի մոտակա [...]

Կարդալ ավելին...