Author - admin

Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման եւ հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում

Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում» թեմայով: Բանախոսներն էին՝ Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Լյուբով Նիկոլայան , Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, ԱՆ գլխավոր ֆտիզիատոր  Ալվինա Ալագուլյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» Գնահատման և մոնիթորինգի մասնագետ Աննա Գալստյան, «Դրական մարդկանց հայկական ցանց», Հանրային կապերի պատասխանատու Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեց Հայաստանում ՏԲ հիվանդության հետ առնչություն ունեցող վիճակագրությունը, հիվանդակենտրոն մոդելի ներդրման փորձը, ֆինանսավորման աղբյուրները, 240 հիվանդների շրջանում կատարված կարիքների գնահատման արդյունքները, ինչպես նաև ՏԲ [...]

Կարդալ ավելին...

ՏԲ շահառուների շրջանում hամայնքահեն նպատակային դասընթացի անցկացում

2018թ-ի փետրվարի 27-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացավ ՏԲ համայնքի կարողություններին ուղղված դասընթացի անցկացումը։ ՀՀ-ում ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացված նպատակային դասընթացը ուներ որոշակի 2 ուղղվածություն․ ՏԲ հիվանդության առումով գիտելիքների ավելացում, բուժման հետևողականության պահպանում, դրա պահպանման գործոններ, ձևեր, հետևանքներ, դեղերի ընդունման պարտաճանաչության կարևորություն, հիվանդների հետ աշխատանք ՏԲ ոլորտում մշտադիտարկման և գնահատման գործիքների, ուղեցույցների մշակում ու ներդրում Դասընթացին հրավիրված ՏԲ ոլորտում հիմնական գործունեություն ծավալող 2 կառույցների փորձագետներ Մարգարիտ Զալիբեկյանը (Բժիշկներ առանց սահմանների ֆրանսիական առաքելություն), Անուշ Խաչատրյանը (Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն [...]

Կարդալ ավելին...

Մրցույթի հայտարարություն

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում հանրային նշանակության շինություններ լուսավորող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են տեխնիկական առումով բավարարել առաջադրված խնդիրները: Առաջադրվող խնդիրներ կարմիր լույսով լուսավորել հանրային նշանակության որևէ ընտրված շինություն , տևողությունը-4-5 ժամ: Սույն ակցիան անհրաժեշտ է իրականացնել մարտի 24-ին՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումների համատեքստում: Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի մարտի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:  Լրացուցիչ տեղեկությունների [...]

Կարդալ ավելին...

Գնառաջարկի հայտերի ընդունում

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում 2 սոցիալական հոլովակների մարզային հեռարձակման (Շիրակ, Լոռի) կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են ապահովել նշված մարզերում հեռարձակման ծածկույթը: Հավելյալ տեղեկություններ հեռարձակման տևողություն՝ 200 րոպե-4 ամիս կտրվածքով մեդիա պլանի ներկայացում Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի մարտի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:  Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 133 Հեռախոս՝ [...]

Կարդալ ավելին...

Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք

2018թ.-ի փետրվարի 12-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի կոնֆերանսների դահլիճում կայացավ ավելի քան 20 ՏԲ շահառուների հետ հանդիպում։ «Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք» ընդհանուր գաղափարի շուրջ մեկտեղված անձինք միասին սկսեցին անցնել այս գաղափարի վերծանման հաջորդական քայլերով։ Մասնակից շահառուների ընտրությունը կատարվել էր 240 ՏԲ-ով հիվանդ անձանց շրջանում անցկացված կարիքների գնահատման հարցումների ընթացքում։ Հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացվեց մեր ՀԿ-ի ստեղծման պատմությունը, կատարված աշխատանքները, ադվոկացիոն գործողությունները և արդեն իսկ գրանցված հաջողությունները։ Այս հատվածում մասնակիցների համար մանրամասն ներկայացվեց նաև նպատակային օրերի, իրազեկող [...]

Կարդալ ավելին...

PrEP առաջին եվրոպական գագաթնաժողովը կկայանա Ամստերդամում

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում 2018թ․-ի փետրվարի 8-9 կանցկացվի ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) համայնքահեն առաջին գագաթնաժողովը։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկեն Դարակջիանը այլ երկրների առողջապահության և հանրային առողջության հարցերով հանձնակատարների, կանխարգելման քաղաքականության մշակման ղեկավարների, հետազոտողների, ՆԿԿ օգտագործողների և ադվոկացիոն գործառույթներ իրականացնողների հետ միասին կմասնակցի եվրոպական տարածաշրջանային առաջին գագաթնաժողովին: Երկօրյա հանդիպումները նպատակաուղղված կլինեն, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի և բնակչության համար, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) միասնական և հավասար աջակցման մեխանիզմների ստեղծման գործընթացին։ Գագաթնաժողովի քննարկման թեմաները կլինեն՝ Եվրոպայում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման [...]

Կարդալ ավելին...

ՏԲ համայնքի ներգրավումը ոլորտում իրականացվող ադվոկացիոն աշխատանքներում

2017 թ-ի. դեկտեմբերի 28-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում տեղի ունեցավ նախկինում ՏԲ-ով հիվանդ կամ ՏԲ-ի հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ նպատակային ֆոկուս խմբի հանդիպում: ՏԲ-ի հետ առնչվող ցանցի ստեղծման և գործարկման նախաձեռնությունը իրականացվեց «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում: Առաջին հանդիպումը նպատակ ուներ շոշափել ՏԲ ոլորտի մի քանի ասպեկտներ, որոնք թույլ  կտային ներկաներին գործել շահերի պաշտպանության ակտիվության հարցերում: Հանդիպման առաջին հատվածում ֆոկուս խմբի մասնակիցներին ներկայացվեց ՏԲ ոլորտում գործող կազմակերպությունների դերը և նշանակությունը (միջազգային կառույցներ, ցանցեր, համայնքներ, հասարակական կազմակերպություններ): [...]

Կարդալ ավելին...

Սեռականության ոլորտում ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում

Դեկտեմբերի 14-15-ը, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Սեռականություն» և «Մարդու իրավունքներ» թեմաներով երկօրյա դասընթաց: Նպատակային դասընթացի մասնակիցների թվում էր նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի իրավաբան Սիրարփի Սարգսյանը: Հանդիպումների առաջին օրը խոսվել է սեռականության սահմանման, բաղադրիչների, կենսաբանական սեռի, սեռական կողմնորոշման, սեռային զգացողության և սեռական վարքագծի մասին: Բացատրվել է նաև, թե ինչ է գենդեր հասկացությունը, գենդերային ինքնությունը և նրա բազմազանությունը: Թեմաների ներկայացումներից զատ իրականացվել է նաև ակտիվ քննարկումներով ուղեկցվող գործնական աշխատանք: Դասընթացի երկրորդ օրը հրավիրված փորձագետը մասնակիցներին [...]

Կարդալ ավելին...

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

#Eurotestweek #Armenia #PPAN #World_AIDS_Day_2017 #SeeRed #PPAN #Armenia #ՉհավասարՉ #UequalsU #НравноН ՀՀ-ում ավարտվեց ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում իրականացվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ հետազոտությունները: ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում: ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի մեկնարկեց 2017 թ.-ի նոյեմբերի 17-ից: Այս տարի նախաձեռնությանը միացան  53 երկրներից ավելի քան 500 կազմակերպություններ, ինչի արդյունքում հազարավոր մարդիկ տեղեկացան իրենց ՄԻԱՎ/հեպատիտ կարգավիճակի մասին: ՀՀ-ն՝ հանձին  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախաձեռնությանը միացավ առաջին անգամ: Միջոցառումների մասին [...]

Կարդալ ավելին...

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

#World_AIDS_Day_2017 #SeeRed #PPAN #Armenia Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում (ժամը` 13:00-19:00) և Հրազդան քաղաքի քաղաքապետարանի հարևանությամբ (ժամը` 13:00-17:30)  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն կանցկացնի իրազեկող ակցիաներ։ Ակցիաների շրջանակներում անցորդներին կտրամադրվի նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ ԱՐԱԳ, ԱՆԱՆՈՒՆ և ԱՆՎՃԱՐ թեստավորում անցնելու հնարավորություն` ՀՀ առողջապահության նախարարություն/ Ministry of Health of Armenia ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն/ National AIDS Center of RA-ի հետ համատեղ:

Կարդալ ավելին...