Author - admin

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր 2018

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում, իրականացնելու է հանրային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկության մակարդակը, շեշտադրել պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնել վարակման ռիսկերը: 2018թ.-ի Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Հայտնաբերելով վարակվածներին՝ կփրկենք միլիոնավոր կյանքեր»: Օրվան նվիրված հանրային միջոցառումներ կիրականացվեն՝ հուլիս 27-ին, ժամը 14-ից-18-ը Գյումրու և Վանաձոր քաղաքների կենտրոնական հրապարակներում, հուլիսի 28-ին, ժամը 16-ից-20-ը, Հյուսիսային պողոտայում  ՀՀ քաղաքացիներին կընձեռնվի հնարավորություն անցնելու Հեպատիտ B-ի և C-ի, ինչպես նաև [...]

Կարդալ ավելին...

Հայտնի է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմը

2018թ․-ի հուլիսի 18-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի No 1828 -Ա հրամանով հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմը։ Խորհուրդը նպատակ ունի աջակցելու նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ առաջարկություններ ներկայացնելով ինչպես նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ՝ հստակ օրակարգի ձեւավորմամբ քննարկումներ ծավալելով հասարակությանը հուզող թեմաների եւ խնդիրների շուրջ: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը ընտրվել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։ Տես ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում [...]

Կարդալ ավելին...

Ոլորտային խնդիրների կարգավորումները իրականացվում են շահառուների ներգրավմամբ

2018թ․-ի հուլիսի 13-ին «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծի շրջանակներում իրականացավ ՏԲ համայնքի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Հանդիպման ձևաչափը և խոսնակների ներկայացման կերպը ունեին որոշակի առանձնահատկություններ, որոնք ուղղված էին ՏԲ համայնքի ներկայացուցիչների անմիջական ներգրավածության հարցերին, երբ խոսքը վերաբերում է պետական հարթակներում ոլորտային խնդիրների առաջադրման և լուծումների ուղիների մեխանիզմներին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների՝ որպես ակտիվիստների, կարողությունների հզորացմանը։ Անահիտ Հարությունյանը («Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ) հանդիպման սկզբում ներկաներին ծանոթացրեց 2018թ․-ին ՏԲ ոլորտի առնչությամբ միջազգային հարթակներում արդեն իսկ եղած և ակնկալվող միջոցառումների մասին, [...]

Կարդալ ավելին...

Հանդիպում Շիրակի մարզպետարանում

2018թ.-ի հուլիսի 6-ին Շիրակի մարզպետարանում կայացավ հանդիպում-քննարկում մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ների և մարզի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչների թվում էր նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը։ ՀԿ-ն ավելի քան 10 տարվա իր գործունեության ընթացքում մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել մարզի այն խմբերին, որոնք առնչություն են ունեցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ և հեպատիտներ հիվանդությունների հետ։ Փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի կողմից նախաձեռնած այս հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը ներկայացրեց ՀԿ-ի ընթացիկ ծրագրերը, մասնավորապես շեշտադրելով «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագիծը, որը ՀՀ-ում ընթանում է երրորդ [...]

Կարդալ ավելին...

ՏԲ շահառուների շրջանում սոցիալ-իրավական խնդիրների դուրսբերումը և ուղղորդման գործիքները

2018 թ.-ի հունիսի 16-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում կայացավ հանդիպում ՏԲ շահառաուների հետ։ Սույն հանդիպումը իրականացավ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ ՀՀ-ում արդեն երրորդ տարին ընթացող նախագծի շրջանակներում իրականացվել են բազմապիսի գործողություններ՝ ՏԲ-ի հիվանդակենտրոն մոդելի ներդրման, հանրային իրազեկման բարձրացման, շահառուների կարիքների գնահատման, ակտիվիստների կարողությունների զարգացման, նպատակային աշխատանքային ցանցի ստեղծման տեսքով։ Հանդիպման կազմակերպիչները և շահառուները ունեցան նպատակային դաս-քննարկում, որը մասնավորապես կապված էր ՏԲ հիվանդների սոցիալ-իրավական խնդիրներին և դրանց ուղղորդման մեխանիզմներին։ Հանդիպման առաջին հատվածում ներկաները ծանոթացան ծրագրի [...]

Կարդալ ավելին...

Գնառաջարկի տրամադրում

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2018թ.-ի հուլիսի 28-ին, Հեպատիտների համաշխարհային օրվա միջոցառումների համատեքստում, ՀՀ 400 քաղաքացիների շրջանում անցկացնելու է Հեպատիտ B-ի և C-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն:  Սույն նկատառումով ՀԿ-ին անհրաժեշտ են թեստավորման փաթեթների ձեռքբերում ըստ ներքոնշյալ չափորոշիչների: N Թեստ-հավաքածուներ և բժշկական նշանակության ապրանքներ Տեխնիկական բնութագիր Չափման միավոր Քանակ 1 իմունաքրոմատոգրաֆիկ արագ թեստ հեպատիտ C-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների (HCV Ab) հայտնաբերման համար Նախատեսված է ամբողջական արյան մեջ հեպատիտ C-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների HCV Ab հայտնաբերման համար` արագ մեթոդով: Կիրառվող ռեկոմբինանտ հակածինները՝ Core, NS3, NS4, NS5: ISO13485 որակի [...]

Կարդալ ավելին...

Մրցույթի հայտարարություն

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում սոցիալական հոլովակ նկարահանող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Նկարագրությունը Պատրաստել տուբերկուլոզի բուժման գործընթացի ընդհատումների նվազեցմանը առնչվող սցենար, իրականացվել նկարահանումներ, գրաֆիկա, մշակել դիզայն, ձայնագրել ուղեկցող տեքստերը, տեղադրել ուղեկցող լուսագրերը: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա փորձ, կարող են տեխնիկական և բովանդակային առումով բավարարել առաջադրված խնդիրները:   Առաջադրվող խնդիրներ սոցիալական հոլովակների քանակը-1, տևողությունը մինչև 1,5 րոպե, ֆորմատը՝ HD, հայերեն, անգլերեն լուսագրերով: բովանդակային առումով սոցիալական հոլովակը ուղղված պետք է լինի տուբերկուլոզի բուժման գործընթացի [...]

Կարդալ ավելին...

International Symposium on HIV and Emerging Infectious Diseases (ISHEID)

The International Symposium on HIV and Emerging Infectious Diseases (ISHEID), took place from 16th to the 18th May 2018 at Parc Chanot in Marseille, France. ISHEID is the leading international meeting for scientists interested in the virology, pathogenesis, prevention and treatment of HIV and Emerging Infectious Diseases. The Symposium is an important networking event for the presentation of new developments in the fight against HIV & Emerging infectious diseases. The goals of the Symposium are to increase the scientific understanding of the [...]

Կարդալ ավելին...

Տուբերկուլոզի կանխարգելման և բուժման կազմակերպման գործընթացները ՀՀ-ում

Տեսանյութը նկարահանվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (TB-REP), որն ուղղված է առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի արդյունավետ վերահսկման նպատակով:

Կարդալ ավելին...

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր 2018

2018թ.-ի մայիսի 20-ին՝ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն կմիանա միջազգային International AIDS Candlelight Memorial (http://www.candlelightmemorial.org/) կազմակերպության նախաձեռնությանը՝ անցկացնելով «Անդրադառնալով անցյալին՝ նախապատրաստվենք ապագային» խորագրով ակցիա Հյուսիսային պողոտայում: Միջոցառումը նպատակ ունի հասարակության շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:  Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աջակցությամբ, միջոցառման ընթացքում անցորդներին կընձեռվի ՄԻԱՎ [...]

Կարդալ ավելին...