Author - admin

Հանդիպում ԱՀԿ գրասենյակում

2018թ.-ի սեպտեմբերի 27-ին կայացավ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ղեկավարի և հանրային կապերի պատասխանատուի հերթական հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնող կողմը հասարակական կառույցինն էր, որի արդյունքում քննարկվեցին ՀՀ-ում տուբերկուլոզի ընթացիկ ծրագրերի կարգավիճակի և առաջիկա անելիքների մանրամասները։ ՀԿ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագիրը, որի ներդրման աշխատանքներում ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը մշտապես ցուցաբերել է իր աջակցությունը։ Սույն նախագծի միջոցառումների համատեքստում 2018թ.-ի ավարտին պլանավորվում է իրականացնել ՀՀ մարզերի [...]

Կարդալ ավելին...

ՄՀՀ անդամների ընտրությունների ներկայացման գործառույթներ

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում ՏԲ շահառուների ամենամսյա հանդիպումը այս անգամ կայացավ սեպտեմբերի 27-ին։ Մասնակիցները 25-ն էին, որոնք մասնավորապես ՏԲ ամբուլատոր փուլում գտնվող հիվանդներ էին, ՏԲ հաղթահարած անձինք և ՏԲ/ՄԻԱՎ համավարակով հիվանդներ։ Այս տարվա ավարտին ՀՀ-ում պլանավորվում է իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամների ընտրություններ։ ՏԲ և ՄԻԱՎ համայնքի ներկայացուցիչների ընտրման և առաջադրման առումով ՀԿ-ն իր ամենօրյա աշխատանքներում իրականացնում է հետևողական գործառույթներ և այս հանդիպման բուն թեմատիկան ևս նվիրված էր ՄՀՀ առաջիկա ընտրություններին։ «Դրական [...]

Կարդալ ավելին...

Դասընթաց լրագրողների համար

Հարգելի՛ լրագրող, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 28-ից 29-ը Աղվերանի «Արթուրս» ռեզորթում կազմակերպում է «Տուբերկուլոզ հիվանդության խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները մեդիա ոլորտում» թեմայով երկօրյա դասընթաց: Դասընթացին մասնակցելու համար հրավիրված են ՀՀ առցանց, տպագիր և հեռուստատեսության ոլորտում գործունեություն ծավալող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աշխատանքներում անդրադարձել են նշված թեմային: Երկօրյա դասընթացները վարելու են ոլորտի լավագույն փորձագետները, որոնք տուբերկուլոզ հիվանդության ճիշտ լուսաբանման համար իրենց գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն մասնակիցներին։ Խնդրում ենք ուղղել նաև մեկական հարց ՏԲ-ով հիվանդ, [...]

Կարդալ ավելին...

ՏԲ շահառուների նամակ-ուղերձը ստորագրված է և հանձնվելու է վարչապետ Ն․ Փաշինյանին

2018թ․-ի օգոստոսի 22-ին ՀՀ Առողջապահության նախարարության Տուբերկուլոզի (ՏԲ) դեմ պայքարի ազգային կենտրոնում կայացավ իր բնույթով բացառիկ մի հանդիպում տուբերկուլոզի ստացիոնար բուժում ստացող հիվանդների և  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ ՀԿ-ի ներկայացուցիչների միջև։ Մասնակիցների հավաքագրումը իրականացրել էր Արման Ավչյանը, ով արդեն մի քանի ամիս է ինչ կենտրոնում իրականացնում է հավասարը հավասարին խորհրդատվություն։ Բուժում ստացող հիվանդների ներգրավվումը նպատակային հանդիպումներին խիստ կարևորվում է ՀԿ-ի գործելաոճում, քանի որ սիներգիկ հենքով կատարված աշխատանքներն են, որ ունեն բարձր արդյունավետություն և ապահովում են հիվանդների բուժման անընդհատությունը։ [...]

Կարդալ ավելին...

Մամլո ասուլիս «Իմացիր հեպատիտ C և B-ի վերաբերյալ քո կարգավիճակը» նախագծի շրջանակներում

2018թ․-ի օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» անցկացվելու է մամլո ասուլիս, որի ընթացքում բանախոսները մանրամասն ներկայացրեցին հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ 1559 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների, հայտնաբերված դեպքերի, բնակչության շրջանում տարածվածության վիճակագրության, բուժման և կանխարգելման գործընթացների մասին։ Ասուլիսին մասնակցեց նաև շահառու (հեպատիտով հիվանդ մարդ), ով խոսեց իրավիճակային հարցերի, դեղերի և բուժման ոչ հասանելիության հարցերի շուրջ՝ հիմնվելով իր իսկ օրինակի վրա։ Ասուլիսի բանախոսներն էին` Անահիտ Հարությունյան («Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ) Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի [...]

Կարդալ ավելին...

Հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

2018թ.-ի օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի հիմնախնդիրների մշակմանն ուղղված աշխատաժողով: Սույն հանդիպումը նախաձեռնել էր «Տուբերկուլոզը և ես» սոցիալ-հոգեբանական ՀԿ-ն՝ պետական և հասարակական շահագրգիռ կառույցների ներգրավմամբ: Հանդիպման հիմնական նպատակը, ոլորտի դերակատարների մասնակցությամբ, քննարկման անցկացումը և ՏԲ հիմնախնդիրների դուրսբերումն էր՝  հետագայում դրանք ՀՀ կառավարական ներկայացուցչությանը ներկայացնելու նախապայմանով: Աշխատաժողովին տեսազանգի միջոցով ներկաներին միացավ և որոշակի ուղղորդումներ ներկայացրեց նաև Stop TB Partnership կառավարման և TBpeople ցանցի հիմնադիր անդամ Տիմուր Աբդուլաևը:  Հանդիպման ընթացքում հնչած առաջարկները և նախագծային տարբերակով հայաստանյան ՏԲ ոլորտի [...]

Կարդալ ավելին...

Կայացավ ՄՀՀ առաջին նիստը

2018թ.-ի օգոստոսի 2-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» նոր անդամների մասնակցությամբ կայացավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) առաջին նիստը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ նախարարը, ՀՀ ԱՆ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարների տեղակալները, ՀՀ գերատեսչական կառույցների անդամներ, տեղական և միջազգային ընկերությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան։ Նիստի բացումը և օրակարգային [...]

Կարդալ ավելին...

Հետազոտական արդյունքների գրքի շնորհանդես

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում 2018թ․-ի օգոստոսի 1-ին ընթացավ աշխատանքային հանդիպում, որի շրջանակում ներկայացվեց և ամփոփվեց ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտության արդյունքները՝ իրականացված ՀՀ քաղաքաբնակ արական սեռի սեզոնային աշխատանքային միգրանտների շրջանում։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ քաղաքաբնակ միգրանտների շրջանում առկա են ռիսկային սեռական վարքագծի որոշ դրսևորումներ: Դրանք ավելի արտահայտված են, երբ միգրանտները գտնվում են արտերկրում: ՄԻԱՎ վարակի տարածվածությունն այս խմբում ավելի բարձր է, քան ՀՀ արական սեռի ընդհանուր բնակչության շրջանում: Այս արդյունքը մտահոգիչ է, և պետք է ուշադրություն [...]

Կարդալ ավելին...

Հանդիպում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի հետ

2018թ.-ի հուլիսի 30-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը և հավասարը հավասարին խորհրդատու Ա.Ավչյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը երկու կառույցների համագործակցության շարունակականության ապահովումն էր, ծրագրային հետագա պլանների հստակեցումը  և ոլորտային առկա խնդիրների քննարկումը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց, որ TB-REP տարածաշրջանային ծրագրի շրջանակներում փորձարկվելու է պիլոտային մի մոդել, որի նպատակը ՏԲ հիվանդների աջակցության տրամադրման աշխատանքներում տուբերկուլոզը հաղթահարած անձանց ներգրավումն է՝ որպես հավասարը հավասարին խորհրդատուներ։ Նմանատիպ փորձառություն առկա [...]

Կարդալ ավելին...

Հանդիպում ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ

2018թ.-ի հուլիսի 26-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լ․Նանուշյանի հետ։ Հանդիպման շարժառիթը արդեն երրորդ տարին անընդմեջ ընթացող «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծային հարցերի/հիմնախնդիրների քննարկումն էր։ Հանդիպման օրակարգային թեմաներն էին՝ Սեպտեմբեր 2018թ.-ին կայանալիք ՄԱԿ-ի ՏԲ հարցերով բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում ՀՀ կառավարության մասնակցության, ադվոկացիայի, հաղորդակցման և ներգրավածության հարցերի քննարկում, Տուբերկուլոզի հարցերով Գլոբալ Կոկուսում ՀՀ ներկայացուցչության նշանակում, Հանրային հեռուստատեսության ցանցով ՏԲ-ի վաղ հայտնաբերման և խարան/խտրականության թեմաներով նկարահանված սոցիալական հոլովակների հեռարձակման ջատագովություն, Հոկտեմբեր [...]

Կարդալ ավելին...