Գործարկվել է տուբերկուլոզի ազգային պլատֆորմը
2019թ․-ի դեկտեմբերի 9-10-ը, Գլոբալ ՏԲ Կոկուսի, TB REP 2 և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախաձեռնությամբ և գործընկերությամբ, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ իր բնույթի մեջ եզակի հանդիպում, որի նպատակը Տուբերկուլոզի ազգային պլատֆորմի գործարկումն էր։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների պատգամավորներ, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտային հասարակական սեկտորի անդամներ։ Երկօրյա [...]