ՄԻԱՎ-ի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների առաջարկ
Օրերս ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ կայքում (www.e-draft.am) տեղադրվել էր ՀՀ օրենքների նախագիծ, որը վերաբերում էր․ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»։ Ամբողջական նախագիծը տես այս հղմամբ >>> Նախագծի քննարկման ժամանակացույցը հետևյալն էր՝ 04.03.2019 – 19.03.2019, որի ընթացքում ամփոփաթերթում հայտնվեցին շուրջ 20 կարծիքներ և առաջարկներ։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն՝ որպես ոլորտում ավելի քան տասը տարի գործունեություն ծավալող կառույց, [...]