Տարեկան արխիվները - 2019

Հեպատիտ C-ի բուժումն անվճար է, եթե դու …

2019թ.-ի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ գտնվող 21 ՏԲ հիվանդների հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց ՏԲ հիվանդների հաշմանդամության կարգի ստացման մեխանիզմների, ընթացիկ վիրահատությունների ժամանակ արտոնյալ պայմանների հնարավորության, ՄՌՏ հետազոտությունների, Հեպատիտ Ց-ի անվճար հետազոտության և բուժման հասանելության մասին։  Ներկաներին ՀԿ-ի աշխատակիցները մանրամասն ներկայացրին, որ վիրուսային հեպատիտ Ց-ի ախտորոշման հակամարմինների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունը անվճար են այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր 1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր [...]

Կարդալ ավելին...

Ժամանակին հասած օգնություն

ՀԿ-ի համայնքային մոնիթորինգի մասնագետները, Երևանում տեղակայված պոլիկլինիկաներից մեկի տուբերկուլոզի կաբինետի բժշկից տեղեկանում են, որ տուբերկուլոզի ամբուլատոր բուժման մեջ գտնվող հիվանդը մեկ շաբաթ է, ինչ դեղերը չի խմել և ահազանգի պահին ալկոհոլ խմելու պատճառով հայտնվել է  տոքսիկոզ վիճակում: Նույն հարցով միաժամանակ ահազանգում է նաև հիվանդին խնամող մայրը և օգնությում խնդրում ՀԿ-ի մասնագետներից։ ՀԿ-ի աշխատակիցները տնայց են կատարում և գտնելով հիվանդին տոքսիկոզ վիճակում անմիջապես շտապ օգնության մեքենայով տեղափոխում են նրան բազմապրոֆիլ հիվանդանոց: Հիվանդին տեղափոխման ժամանակ առաջանում են դժվարություններ։ Պարզվում է տեղափոխված [...]

Կարդալ ավելին...

Հանդիպում ՀՀ գլխավոր հեպատոլոգի հետ

2019թ․-ի դեկտեմբերի 18-ին, World Hepatitis Alliance-ի աջակցությամբ իրականացվող հեպատիտ C-ի միկրոէլիմինացիոն ծրագրի շրջանակներում, ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին ՀՀ գլլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանի հետ։ Հանդիպման ժամանակ կոմերը խոսեցին ՀԿ-ի կողմից իրականացվող հեպատիտ C-ի միկրոէլիմինացիոն ծրագրի  աշխատանքային պլանի, ՀՀ-ում հեպատիտ Ց-ի նկատմամբ հետազոտությունների անցկացման ձևի և բուժման հասանելիության մասին։ ՀՀ գլլխավոր հեպատոլոգ ը մանրամասնեց, որ վիրուսային հեպատիտ Ց-ի ախտորոշման հակամարմինների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունը անվճար են այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր 1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ [...]

Կարդալ ավելին...

Գործարկվել է տուբերկուլոզի ազգային պլատֆորմը

2019թ․-ի դեկտեմբերի 9-10-ը,  Գլոբալ ՏԲ Կոկուսի, TB REP 2  և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախաձեռնությամբ և գործընկերությամբ, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ իր բնույթի մեջ եզակի հանդիպում, որի նպատակը Տուբերկուլոզի ազգային պլատֆորմի գործարկումն էր։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների պատգամավորներ, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտային հասարակական սեկտորի անդամներ։ Երկօրյա [...]

Կարդալ ավելին...

ՏԲ-ի հետ ուղեկցվող համավավարակների բուժման հասանելիությունը ՀՀ-ում

2019թ.-ի նոյեմբերի 28-ին ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ գտնվող 23 ՏԲ հիվանդների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տարբեր մարզերից ժամանած հիվանդներ: Հանդիպման ժամանակ խոսվեց ՄԻԱՎ, տուբերկուլոզ, հեպատիտ Ց համավարակների, ինչպես նաև ժամանակին հետազոտվելու և բուժման ընթացքում պատասխանատվություն և պարտաճանաչություն ցուցաբերելու մասին: ՄԻԱՎ վարակի առումով ՀՀ-ում հետազոտությունը և բուժումը հասանելի է և անվճար, այնինչ առաջացան բազում հարցեր մասնավորապես հեպատիտ Ց-ի բուժման հասանելիության առումով: Հիվանդների բարձրաձայնած խնդիրները ՀԿ-ի աշխատակիցները մեկ առ [...]

Կարդալ ավելին...

Կարևոր միջամտություն

ՀԿ-ի համայնքային մոնիթորինգի մասնագետները, ողնաշարային տուբերկուլոզ ախտորոշմամբ, հիվանդի հետ ծանոթացել և հասցրել էին մտերմանալ դեռևս նրա ստացիոնար բուժում ստանալու ժամանակ։ Բուժուման ամբուլատոր փուլում ևս ՀԿ-ի աշխատակիցները այցելում էին անկողնային հիվանդին և հարկ եղած դեպքում օգնություն տրամադրում և՛ նրան, և՛ ընտանիքի անդամին։ Հիվանդը ապրում է վարձակալած բնակարանում ծեր մոր հետ, իսկ օգնություն երբեմն ստանում է նախկին կնոջից և երեխաներից: Երկու ամիս ամբուլատոր պայմաններում բուժումը շարունակելու ընթացքում անկողնային հիվանդի վիճակը գնալով ծանրանում է, մարմնի վրա առաջանում են պարկելախոցեր, որոնց որևէ մշակում չի արվում։ Մի [...]

Կարդալ ավելին...

Մի ընդհատիր բուժումդ

Կազմակերպության համայնքային մոնիթորինգի մասնագետները, ՏԲ կաբինետի բժշկուհու ուղորդմամբ և հորդորով, հանդիպում են  ՏԲ-ով հիվանդ 2 եղբայրների հետ: Հանդիպման ժամանակ եղբայրները արդեն իսկ հաղթահարել էին բուժման ստացիոնար հատվածը, ուր բուժումը ընթացել էր բազմադեղակայուն ԲԿ+ տուբերկուլոզի դեմ: ՏԲ կենտրոնից երկուսն էլ դուրս էին գրվել ԲԿ- ախտորոշմամբ և տեղափոխվել ամբուլատոր բուժման: Մարզային բժշկուհու անհանգստությունը հիվանդների խախտումներով և անկանոն դեղորայք ընդունելու առնչությամբ էր, որի պատճառով էլ բժշկուհին դիմել էր ՀԿ-ի մասնագետների օգնությանը: Եղբայրները հրաժարվել են դեղեր խմելու համար ամեն օր այցելել ՏԲ կաբինետ՝ [...]

Կարդալ ավելին...

Դիտակետում են ՏԲ հիվանդների խնդիրները

2019թ.-ի սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ գտնվող 24 ՏԲ հիվանդների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև հիվանդներ, որոնք ժամանել էին ՀՀ տարբեր մարզերից՝ բուժման ընթացքում առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով: Հանդիպման ընթացքում խոսվեց ստացիոնար բուժումից ամբուլատոր բուժման անցնելու կարևորության, բուժման անընդհատության պահպանման և ընդհատումների անդառնալի հետևանքների մասին: Հիվանդներին տեղեկացվեց նաև բանկային քարտի տրամադրման և գումարի փոխանցման ժամկետների մասին: Քարտերի հետ առնչվող թեման առավել խնդրահարույց է հիվանդի ստացիոնար բուժման կուրսից [...]

Կարդալ ավելին...

Բուժման հասանելիության ապահովման եվրասիական հանրույթի #ECAT  համաժողովը կայանալու է Երևանում

2019թ.-ի հոկտեմբերի 1-3-ը Երևանում կկայանա Բուժման հասանելիության ապահովման եվրասիական հանրույթի եռօրյա հանդիպումները: Հանդիպումների շրջանակներում կանցկացվի «Մտավոր սեփականության» եվրասիական ֆորումը, որի ընթացքում կքննարկվեն արտոնագրված և վերարտադրված դեղերի գների իջեցման մեխանիզմները, ինչը նպատակ ունի ընդլայնել ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և տուբերկուլյոզի բուժման հասանելիությունը: Համաժողովին մասնակցեու են հրավիրվել ներկայացուցիչներ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների պետական կառույցներից, միջազգային գործակալություններից (ԱՀԿ, UNAIDS, UNDP, ՅՈՒՆԻՍԵՖ, Դեղերի արտոնագրային բյուրո MPP), փորձագետներ դեղերի արտոնագրային ոլորտից, դեղամիջոցների մատչելիության ապահովման ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կլինեն հանդիպումներ Mylan, Hetero և [...]

Կարդալ ավելին...