Ամսական արխիվ - Դեկտեմբեր 2018

Օգնող ձեռքը հաղթահարում է խոչընդոտները

Արամի հետ առաջին հանդիպումը եղավ «Արմենիկում» հիվանդանոցում 2017թ.-ի խոր աշնանը: Արդեն 10 տարի է ինչ ամուսնալուծված է և չնայած, որ ունի 3 երեխա շփվում է միայն ավագ դստեր հետ: Բարեկամների և ընտանիքի կողմից անտեսված է, ինչը ավելի խոցելի է դարձնում նրա իրավիճակը։ ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուների հորդորով սկսեց հաճախել ՀԿ-ի կազմակերպած փոխօգնության խմբերի հանդիպումներին և շփվել այն մարդկանց հետո, ովքեր նման իրավիճակներում ինչ-որ կերպ ելք են գտել ։ Հիվանդանոցում նրա առողջական վիճակը գնալով վատթարացավ և բժիշկները՝ որպես հնարավոր ելքուղի, առաջարկեցին արյան [...]

Կարդալ ավելին...

ՏԲ-ով հիվանդ անձանց ներուժի զարգացում

2018թ.-ի դեկտեմբերի 21-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ում իրականացավ ՏԲ հիվանդների հետ այս տարվա մեջ արդեն 6-րդ ամփոփիչ հանդիպումը։ Շահառուների գրեթե մեծամասնությունը առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ հանդիպումների։ Նրանց հետ ոչ նմանատիպ ձևաչափով հանդիպումներ ունեցել էր ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուն, երբ նրանք գտնվել են ստացիոնար բուժման փուլում և նրանց հորդորել մասնակցել նաև ամենամսյա այս հանդիպումներին։ Հանդիպման ընթացքում ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ներկաների հետ խոսեց արդեն երրորդ տարի անընդմեջ ընթացքող ՏԲ տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումների, ՀՀ-ում մեր ՀԿ-ի կողմից իրականացված աշխատանքների [...]

Կարդալ ավելին...

Սկսել նորից

Ծնվել եմ Երևանում, 8 տարի անցկացրել քրեակատարողական հիմնարկում, ինչի պատճառով բանակում այդպես էլ չծառայեցի։ Կրեցի պատիժս օրենքի ամբողջ խստությամբ: Վերադարձա տուն ու հասկացա, որ հարազատներիցս որևէ մեկը չի ցանկանում ճանաչել ինձ, ապրել մեկ հարկի տակ։ Հայթայթած գումարով վարձեցի բնակարան ու փորձեցի գտնել աշխատանք։ Ահավոր վատ զգացողություն ունեի՝ թույլ էի, շատ շուտ հոգնում էի։ Ինձ մոտ ախտորոշեցին տուբերկուլոզ։ Սկսեցի ստանալ ստացիոնար բուժում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում։ 2 ամիս հետո դուրս գրվեցի, սակայն մինչ բուժման ավարտը պետք է ամեն օր այցելեի մոտակա [...]

Կարդալ ավելին...

ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԼԻԱՆՍԻ անդամ ենք

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն դարձել է ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԼԻԱՆՍԻ անդամ: ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԼԻԱՆՍ-ը հեպատիտով հիվանդ անձանց կողմից ստեղծված և կառավարվող հասարակական կառույց է, որն ունի 254 անդամ աշխարհի 86 երկրներից։ Կազմակերպության առաքելությունն է, վիրուսային հեպատիտներով ապրող մարդկանց գիտելիքների մեկտեղումով, հասնել վարակի վերացմանը։ Այդ իսկ պատճառով մեծածավալ աշխատանքներ են տարվում կառավարության ներկայացուցիչների, Ալիանսի անդամ հանդիսացող կազմակերպությունների և ոլորտային այլ դերակատարների հետ՝ տեղեկատվության բարձրացման, ոլորտային քաղաքականության վերանայման, բարեփոխումների իրականացման, հեպատիտների առումով իրենց կարգավիճակը չիմացող միլիոնավոր մարդկանց [...]

Կարդալ ավելին...

ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա արդյունքները

Սկսած 2013թ․-ից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ, որի նպատակն է օգնել մարդկանց իմանալու ՄԻԱՎ-ի և հեպատիտների նկատմամբ իրենց կարգավիճակը: Արդեն երկրորդ տարին է, ինչ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը, Gilead Science ընկերության հովանավորությամբ,  միանում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան և սույն թվականի նոյեմբերի 23-30-ը, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Երևանում և Շիրակ, Կոտայք, Լոռի, Գեղարքունիք, Արմավիր, [...]

Կարդալ ավելին...