Ամսական արխիվ - Նոյեմբեր 2018

Բարձրաձայնում ենք ոլորտում առկա խնդիրները

2018թ.-ի նոյեմբերի 22-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի աջակցությամբ իրականացրեց հանդիպում։ Հանդիպմանը ներկա էին 20 ՏԲ հիվանդներ։ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» 2018 նախագծի շրջանակներում արդեն երկրորդ անգամ է, որ ստացիոնար բուժում ստացող հիվանդների ներգրավմամբ կազմակերպվում է հանդիպում Տուբերկուլոզի կենտրոնում՝ ելնելով ՏԲ հիվանդների կարիքներից։ Հանդիպման հիմնական նպատակը հիվանդների բուժման ընթացքում առկա խոչընդոտների դուրսբերումն էր և հետագայում այդ խնդիրների հիման վրա ադվոկացիոն գործունեության իրականացումը, ինչպես նաև հիվանդներին իրավական, սոցիալական աջակցության տրամադրումը։ Մասնակից հիվանդները արդեն [...]

Կարդալ ավելին...

ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ 2018

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը միանում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան և սույն թվականի նոյեմբերի 23-30-ը, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը պլանավորում է այլ կազմակերպությունների աջակցությամբ և համագործակցությամբ Երևանում և մարզերում անցկացնել հանրային միջոցառումներ:   Միջոցառումները նպատակ ունեն բարձրացնելու ՄԻԱՎ վարակի և հեպատիտների վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը, շեշտադրելու պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնելու վարակման վտանգները:  Հետազոտության շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա ընթացքում հանրային [...]

Կարդալ ավելին...

Սոցիալական աշխատողի թափուր հաստիքի մրցույթ

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն  հայտարարում է մրցույթ սոցիալական աշխատողի  թափուր հաստիքի համար։  Աշխատանքային պարտականություններ՝ Սոցիալական դեպքերի կառավարում և փաստաթղթավորում, Ծրագրի շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում, Ծրագրի շահառուների ուղղորդում այլ մասնագիտացված ծառայություններ կամ կազմակերպություններ, երբ կա դրա անհրաժեշտությունը, Սոցիալական հետազոտությունների իրականացում, կարիքների գնահատում, դեպքերի ուսումնասիրություններ, զեկույցների պատրաստում, Աջակցություն կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականցմանը։ Տնայցերի իրականացում, շահառուների ուղեկցում բժշկական և այլ նպատակային կառույցներ Պահանջվող որակավորում՝ Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանք մասնագիտությամբ, Հայերերն, ռուսերենի և անգլերեն լեզուների իմացություն, Կազմակերպչական որոշումներ կայացնելու և վերլուծական հմտություններ, Խմբային աշխատանքի և ժամանակի կառավարման [...]

Կարդալ ավելին...