Ամսական արխիվ - Հոկտեմբեր 2018

Տուն ժայռի վրա

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ՀԿ-ն իր գործունեության ընթացքում համագործակցել և համագործակցում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հետ։ Ինքնին յուրաքանչյուր գործակցում հնարավոր չէ հաջողված համարել, բայց նույնիսկ ոչ դրական ելքերն էլ մեզ տալիս են նորովի գործելու դրդապատճառ։ Մեր գործունեության ուղեծրում մարդիկ են, ովքեր հայտնվել են սոցիալական բարդ իրավիճակում հակոտնյա իրենց ցանկություններից ու կամքից։ Հիվանդության առկայություն (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, հեպատիտներ), օրվա հացի խնդրի լուծում, կեցության խնդիրներ… Այս խրթին դեպքերում քո՝ որպես կազմակերպություն, միայնակ գործելը ինչ խոսք որոշ առումով տանում է լուծումների, սակայն չի [...]

Կարդալ ավելին...

Կողքիդ ենք

Կարենը Գյումրիից է, մի տարածաշրջան, ուր ըստ վիճակագրական տվյալների՝ աղքատ է բնակչության 45.3%-ը: Չկա աշխատանք, չկան կեցության պայմաններ․․․չկաների մի ամբողջ շարան, որի փակման օղակը ՌԴ-ում եկամուտի աղբյուր գտնելն էր։ Նոր ընտանիք կազմելու ոչ մի ցանկություն, իսկ իր ընտանիքից եղբայրն էր, որ համաձայնել էր բնակության հարցում աջակցել։ Օրերի վատնում՝ ալկոհոլի մեջ մոռացություն գտնելու հույսով։ Ի վերջո նորից մի փորձ հայրենիք վերադառնալու։ Եղբոր հոգատարությունը թեկուզ այդ հեռավորության վրա չդադարեց։ Եղբայրը փնտրտուքների արդյունքում գտավ «Տուն ժայռի վրա» կենտրոնը, ուր կացարան են տրամադրում այն անձանց, ովքեր ի [...]

Կարդալ ավելին...

Միջազգային փորձագետները ներկայացնում են սոցիալական պատվիրակման գործառույթները

2018թ․-ի հոկտեմբերի 5-6-ը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որը միտված էր ՏԲ համայնքի կարողությունների ուժեղացմանը, երբ խոսքը վերաբերում է սոցիալական պատվիրակման պայմանագրի միջոցներով ՏԲ հիվանդների հիվանդակենտրոն մոդելի աջակցության ապահովմանը։ Սույն հանդիպման անցկացման համար ՀՀ էր հրավիրվել Տիմուր Աբդուլաևը, ով աշխատում  է ՄԱԶԾ, ԱՀԿ և Գլոբալ հիմնադրամի կառույցներում որպես մարդու իրավունքների և հանրային առողջության հարցերով խորհրդատու, ինչպես նաև հանդիսանում է «Stop TB Partnership»-ի, Գլոբալ հիմնադրամի CRG խորհրդատվական խմբի, տուբերկուլոզ վերապրած մարդկանց եվրասիական ցանցի և «TB [...]

Կարդալ ավելին...