Դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար
2018թ․-ի սեպտեմբեր 28-29 «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ ներդրվեց նպատակային մի բացառիկ մոդուլ ևս, որի անմիջական շահառուները մեդիա ոլորտի ներկայացուցիչներն էին, իսկ փորձագետները՝ ՀՀ Առողջապահության նախարարության և մեդիա դաշտի ներկայացուցիչներ։ Մասնակիցների հավաքագրումը իրականացվել էր՝ հաշվի առնելով առողջապահական և բացառապես ՏԲ թեմաներով լուսաբանման փորձը։ Մինչ դասընթացը հրավիրված մեդիա փորձագետը իրականացրել էր մեդիա մոնիթորինգ և առանձնացրել այն լրատվամիջոցները, որոնք այս կամ այն առումով անդրադարձել էին ՀՀ-ում ՏԲ-ի առկա իրավիճակին և ոլորտի հետ առնչություն ունեցող այլ թեմաներին։ Մոնիթորինգի ժամանակահատված էր ընտրվել [...]