Հանդիպում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի հետ
2018թ.-ի հուլիսի 30-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․Գալստյանը և հավասարը հավասարին խորհրդատու Ա.Ավչյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը երկու կառույցների համագործակցության շարունակականության ապահովումն էր, ծրագրային հետագա պլանների հստակեցումը և ոլորտային առկա խնդիրների քննարկումը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց, որ TB-REP տարածաշրջանային ծրագրի շրջանակներում փորձարկվելու է պիլոտային մի մոդել, որի նպատակը ՏԲ հիվանդների աջակցության տրամադրման աշխատանքներում տուբերկուլոզը հաղթահարած անձանց ներգրավումն է՝ որպես հավասարը հավասարին խորհրդատուներ։ Նմանատիպ փորձառություն առկա [...]