ՏԲ շահառուների շրջանում սոցիալ-իրավական խնդիրների դուրսբերումը և ուղղորդման գործիքները
2018 թ.-ի հունիսի 16-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում կայացավ հանդիպում ՏԲ շահառաուների հետ։ Սույն հանդիպումը իրականացավ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ ՀՀ-ում արդեն երրորդ տարին ընթացող նախագծի շրջանակներում իրականացվել են բազմապիսի գործողություններ՝ ՏԲ-ի հիվանդակենտրոն մոդելի ներդրման, հանրային իրազեկման բարձրացման, շահառուների կարիքների գնահատման, ակտիվիստների կարողությունների զարգացման, նպատակային աշխատանքային ցանցի ստեղծման տեսքով։ Հանդիպման կազմակերպիչները և շահառուները ունեցան նպատակային դաս-քննարկում, որը մասնավորապես կապված էր ՏԲ հիվանդների սոցիալ-իրավական խնդիրներին և դրանց ուղղորդման մեխանիզմներին։ Հանդիպման առաջին հատվածում ներկաները ծանոթացան ծրագրի [...]