Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018
Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը՝ մարտի 24-ին, ”Stop TB Partnership” կազմակերպության (http://www.stoptb.org) ջատագովությամբ, ամբողջ աշխարհում իրականացվեցին հանրային միջոցառումներ «Փնտրվում են լիդերներ ՏԲ-ից ազատ երկիր ունենալու համար» խորագրով: Նմանատիպ խորագրով հանրային միջոցառումներ իրականացվեցին աշխարհի գրեթե 20 քաղաքներում, և հատուկ նշանակության կառույցները լուսավորվեցին կարմիր գույնով:Հայաստանը, ի դեմս «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության, Գլոբալ hիմնադրամի TB-REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պատմության թանգարանի աջակցությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ ևս ցույց տվեց իր պատրաստակամությունը տուբերկուլոզի դեմ պայքարում՝ միանալով [...]