Ամսական արխիվ - Փետրվար 2018

ՏԲ շահառուների շրջանում hամայնքահեն նպատակային դասընթացի անցկացում

2018թ-ի փետրվարի 27-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացավ ՏԲ համայնքի կարողություններին ուղղված դասընթացի անցկացումը։ ՀՀ-ում ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացված նպատակային դասընթացը ուներ որոշակի 2 ուղղվածություն․ ՏԲ հիվանդության առումով գիտելիքների ավելացում, բուժման հետևողականության պահպանում, դրա պահպանման գործոններ, ձևեր, հետևանքներ, դեղերի ընդունման պարտաճանաչության կարևորություն, հիվանդների հետ աշխատանք ՏԲ ոլորտում մշտադիտարկման և գնահատման գործիքների, ուղեցույցների մշակում ու ներդրում Դասընթացին հրավիրված ՏԲ ոլորտում հիմնական գործունեություն ծավալող 2 կառույցների փորձագետներ Մարգարիտ Զալիբեկյանը (Բժիշկներ առանց սահմանների ֆրանսիական առաքելություն), Անուշ Խաչատրյանը (Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն [...]

Կարդալ ավելին...

Մրցույթի հայտարարություն

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում հանրային նշանակության շինություններ լուսավորող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են տեխնիկական առումով բավարարել առաջադրված խնդիրները: Առաջադրվող խնդիրներ կարմիր լույսով լուսավորել հանրային նշանակության որևէ ընտրված շինություն , տևողությունը-4-5 ժամ: Սույն ակցիան անհրաժեշտ է իրականացնել մարտի 24-ին՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումների համատեքստում: Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի մարտի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:  Լրացուցիչ տեղեկությունների [...]

Կարդալ ավելին...

Գնառաջարկի հայտերի ընդունում

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում 2 սոցիալական հոլովակների մարզային հեռարձակման (Շիրակ, Լոռի) կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են ապահովել նշված մարզերում հեռարձակման ծածկույթը: Հավելյալ տեղեկություններ հեռարձակման տևողություն՝ 200 րոպե-4 ամիս կտրվածքով մեդիա պլանի ներկայացում Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի մարտի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:  Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 133 Հեռախոս՝ [...]

Կարդալ ավելին...

Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք

2018թ.-ի փետրվարի 12-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի կոնֆերանսների դահլիճում կայացավ ավելի քան 20 ՏԲ շահառուների հետ հանդիպում։ «Ակտիվիզմը որպես տեղեկացվածության բարձրացման գործիք» ընդհանուր գաղափարի շուրջ մեկտեղված անձինք միասին սկսեցին անցնել այս գաղափարի վերծանման հաջորդական քայլերով։ Մասնակից շահառուների ընտրությունը կատարվել էր 240 ՏԲ-ով հիվանդ անձանց շրջանում անցկացված կարիքների գնահատման հարցումների ընթացքում։ Հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացվեց մեր ՀԿ-ի ստեղծման պատմությունը, կատարված աշխատանքները, ադվոկացիոն գործողությունները և արդեն իսկ գրանցված հաջողությունները։ Այս հատվածում մասնակիցների համար մանրամասն ներկայացվեց նաև նպատակային օրերի, իրազեկող [...]

Կարդալ ավելին...

PrEP առաջին եվրոպական գագաթնաժողովը կկայանա Ամստերդամում

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում 2018թ․-ի փետրվարի 8-9 կանցկացվի ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) համայնքահեն առաջին գագաթնաժողովը։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկեն Դարակջիանը այլ երկրների առողջապահության և հանրային առողջության հարցերով հանձնակատարների, կանխարգելման քաղաքականության մշակման ղեկավարների, հետազոտողների, ՆԿԿ օգտագործողների և ադվոկացիոն գործառույթներ իրականացնողների հետ միասին կմասնակցի եվրոպական տարածաշրջանային առաջին գագաթնաժողովին: Երկօրյա հանդիպումները նպատակաուղղված կլինեն, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի և բնակչության համար, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) միասնական և հավասար աջակցման մեխանիզմների ստեղծման գործընթացին։ Գագաթնաժողովի քննարկման թեմաները կլինեն՝ Եվրոպայում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) ներդրման [...]

Կարդալ ավելին...