Ամսական արխիվ - Դեկտեմբեր 2017

ՏԲ համայնքի ներգրավումը ոլորտում իրականացվող ադվոկացիոն աշխատանքներում

2017 թ-ի. դեկտեմբերի 28-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ում տեղի ունեցավ նախկինում ՏԲ-ով հիվանդ կամ ՏԲ-ի հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ նպատակային ֆոկուս խմբի հանդիպում: ՏԲ-ի հետ առնչվող ցանցի ստեղծման և գործարկման նախաձեռնությունը իրականացվեց «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում: Առաջին հանդիպումը նպատակ ուներ շոշափել ՏԲ ոլորտի մի քանի ասպեկտներ, որոնք թույլ  կտային ներկաներին գործել շահերի պաշտպանության ակտիվության հարցերում: Հանդիպման առաջին հատվածում ֆոկուս խմբի մասնակիցներին ներկայացվեց ՏԲ ոլորտում գործող կազմակերպությունների դերը և նշանակությունը (միջազգային կառույցներ, ցանցեր, համայնքներ, հասարակական կազմակերպություններ): [...]

Կարդալ ավելին...

Սեռականության ոլորտում ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում

Դեկտեմբերի 14-15-ը, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Սեռականություն» և «Մարդու իրավունքներ» թեմաներով երկօրյա դասընթաց: Նպատակային դասընթացի մասնակիցների թվում էր նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի իրավաբան Սիրարփի Սարգսյանը: Հանդիպումների առաջին օրը խոսվել է սեռականության սահմանման, բաղադրիչների, կենսաբանական սեռի, սեռական կողմնորոշման, սեռային զգացողության և սեռական վարքագծի մասին: Բացատրվել է նաև, թե ինչ է գենդեր հասկացությունը, գենդերային ինքնությունը և նրա բազմազանությունը: Թեմաների ներկայացումներից զատ իրականացվել է նաև ակտիվ քննարկումներով ուղեկցվող գործնական աշխատանք: Դասընթացի երկրորդ օրը հրավիրված փորձագետը մասնակիցներին [...]

Կարդալ ավելին...

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

#Eurotestweek #Armenia #PPAN #World_AIDS_Day_2017 #SeeRed #PPAN #Armenia #ՉհավասարՉ #UequalsU #НравноН ՀՀ-ում ավարտվեց ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում իրականացվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ հետազոտությունները: ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում: ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի մեկնարկեց 2017 թ.-ի նոյեմբերի 17-ից: Այս տարի նախաձեռնությանը միացան  53 երկրներից ավելի քան 500 կազմակերպություններ, ինչի արդյունքում հազարավոր մարդիկ տեղեկացան իրենց ՄԻԱՎ/հեպատիտ կարգավիճակի մասին: ՀՀ-ն՝ հանձին  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախաձեռնությանը միացավ առաջին անգամ: Միջոցառումների մասին [...]

Կարդալ ավելին...