Ամսական արխիվ - Նոյեմբեր 2017

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

#World_AIDS_Day_2017 #SeeRed #PPAN #Armenia Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում (ժամը` 13:00-19:00) և Հրազդան քաղաքի քաղաքապետարանի հարևանությամբ (ժամը` 13:00-17:30)  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն կանցկացնի իրազեկող ակցիաներ։ Ակցիաների շրջանակներում անցորդներին կտրամադրվի նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ ԱՐԱԳ, ԱՆԱՆՈՒՆ և ԱՆՎՃԱՐ թեստավորում անցնելու հնարավորություն` ՀՀ առողջապահության նախարարություն/ Ministry of Health of Armenia ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն/ National AIDS Center of RA-ի հետ համատեղ:

Կարդալ ավելին...

ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթ

#Eurotestweek ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այն նպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման հարցում: ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի կանցկացվի 2017 թ.-ի նոյեմբերի 17-25-ը: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության Եվրոպական շաբաթին։ Հետազոտման շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար թեստավորում անցնելու հնարավորություն` ՀՀ ԱՆ և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հետ համատեղ: Ստորև գտեք հետազոտությունների անցկացման վայրերը և [...]

Կարդալ ավելին...

Նպատակը մեկն է. նվազեցնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումները

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2017թ.-ի նոյեմբերի 17-25-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության Եվրոպական շաբաթի, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումներին: Սույն միջոցառումներից զատ սոց. ՀԿ-ն միացել է նաև «ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՂ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՓՈԽԱՆՑՎՈՂ» կարգախոսով համաշխարհային իրազեկող ակցիային, գործարկվել է նաև հայալեզու կայքը: Life4me+-ի կողմից կազմակերպած այս արշավի մասնակիցներն իրենց էլեկտրոնային կայքերում, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում կսկսեն պատմել այն մասին, որ այսօր կա հնարավորություն կասեցնել ՄԻԱՎ-ի տարածումը՝ բուժման համընդհանուր հասանելիության ապահովման, վաղ հայտնաբերման և դեղերի ընդունման պարտաճանաչության պահպանման [...]

Կարդալ ավելին...

Դասախոսություն Սվիլեն Կոնովի բանախոսությամբ

ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խմբի (EATG) հեպատիտներ վարակի կանխարգելման կրթական Hepatitis Access Needs (HAND)  նախագծի շրջանակներում, կիրականացվի «Հեպատիտ B»-ի և «C»-ի թեմատիկայով մեկօրյա ադվոկացիոն դասընթաց: Նախագծի շրջանակներում անալոգային դասընթացներ, ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խմբի (EATG) փորձագետների բանախոսությամբ, կանցկացվեն ՀՀ-ում, ՌԴ-ում, Ղազախստանում և Ռումինիայում: ՀՀ-ում դասընթացը կիրականացվի «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ -ի մենթորությամբ: Դասընթացի մանրամասները. Օր` նոյեմբեր 8, 2017 Վայր՝ Երևան 0031, Բաշինջաղյան 133, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ Փորձագետ` Սվիլեն Կոնով- SEVT Ltd.-ի տնօրեն (www.sevt.info) Խնդրում ենք հաստատեք Ձեր մասնակցությունը մինչ 2017-ի նոյեմբերի 4-ը:

Կարդալ ավելին...