Ամսական արխիվ - Մայիս 2017

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի հաշվետվություն

Մայիսի 22-ին ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում կայացավ «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» ծրագրի ամփոփումը: Ծրագիրը իրականացվել էր 2016 թվականին, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ, TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի անձնակազմը (նախագծի իրականացման պատասխանատուներ) մանրամասն ներկայացրեց ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլը, քանակական առումով վերծանված հետազոտությունները, ստացված արդյունքները, գրանցված խոչընդոտները և շարունակականության հնարավորությունները: Հրավիրված անձինք, ովքեր ներկայացնում էին ՀՀ առողջապահության նախարարությունը,  Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ), Տուբերկուլոզի Դեմ Պայքարի Ազգային Կենտրոնը, ՀՀ [...]

Կարդալ ավելին...

Մայիսի երրորդ կիրակի օրը աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը

2017թ.-ի մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային International AIDS Candlelight Memorial կազմակերպության նախաձեռնությանը, Հյուսիսային պողոտայում կազմակերպեց և իրականացրեց նպատակային ակցիա՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Նմանատիպ ակցիա ՀԿ-ն, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացնում է արդեն տասը և ավելի տարիներ: Ակցիայի ընթացքում, Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական կլինիկայում, բժիշկների օգնությամբ ան­ցորդներին հնարավորություն տրվեց ստանալ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վություն, արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Այս միջոցառումը նպատակ ուներ [...]

Կարդալ ավելին...

ՀՀ-ում կներդրվի Life4me+ հավելվածը

Մայիսի 17-ից 20-ը ՀՀ-ում էր գտնվում Life4me+ HIV/AIDS  (www.life4me.plus) հավելվածի սեփականատեր Ալեքս Շնեյդերը: Այցի նպատակը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժող անձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի ներկայացումն է ՀՀ Առողջապահության ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությանը, բժիշկներին, ադմինիստրատիվ անձնակազմին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և շահագործման աշխատանքների պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպումների ժամանակ Ալեքս Շնեյդերը մանրամասն ներկայացրեց հավելվածի առաձնահատկությունները, բժիշկ-հիվանդ ինտերակտիվ առցանց կապի ստեղծման հնարավորությունները, հիվանդների տվյալների թվային բազայի պահպանման և գաղտնիության ապահովման երաշխիքները: Հավելվածը հնարավորություն է տալիս հիվանդներին ուղարկել հիշեցումներ դեղերի ընդունման, մոտակա  հետազոտության ժամկետների մասին, ինչպես նաև [...]

Կարդալ ավելին...

«Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» նախագծի տարեկան հաշվետվություն

Հարգելի գործընկեր, հրավիրում ենք ներկա գտնվել «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» նախագծի հաշվետու միջոցառմանը: 2016թ.-ին կատարված աշխատանքների, ուղղակի և անուղղակի շահառուների ներգրավվածության, գրանցված հաջողությունների և նախագծի շարունակականության մասին կխոսի «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։ Օրը՝ մայիս 22, 2017 Վայրը՝ ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտ Ժամը՝ 14:00 Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև 19.05.17թ. Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի [...]

Կարդալ ավելին...

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը կնշվի մայիսի 21-ին

  Մայիսի երրորդ կիրակի օրը կնշվի ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օրը: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային  International AIDS Candlelight Memorial կազմակերպության նախաձեռնությանը, կկազմակերպի ակցիա Հյուսիսային պողոտայում՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Միջոցառումը նպատակ ունի հասարա­կութ­յան շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից: Երևանի քաղաքապետարանի և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աջակցությամբ, միջոցառման ընթացքում  ան­ցորդներին կընձեռվի ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վությամբ [...]

Կարդալ ավելին...

Աշխատանքային հանդիպում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում

Մայիսի 6-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ղեկավար և նույն ՀԿ-ի հասարակաիրավական սեկտորի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի և Վարակիչ հիվանդությունների և վարակաբանության բաժանմունքի բաժնի պետ Ռոմելա Աբովյանի հետ: Հանդիպման առանցքային հարցերից էր հեպատիտ C-ի բուժման դեղորայքի հասանելիության ապահովումը: Ըստ մայիսի 5-ի ՀՀ ԱՆ պաշտոնական տեղեկագրի` սույն հիվանդության բուժման համար Վրաստանի կառավարությունը ՀՀ-ին նվիրաբերել է «Սովալդի» դեղը, որով հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ կստանա անվճար բուժում: Այստեղ խնդրահարույց է դառնում [...]

Կարդալ ավելին...