«Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» նախագծի տարեկան հաշվետվություն
Հարգելի գործընկեր,
հրավիրում ենք ներկա գտնվել «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» նախագծի հաշվետու միջոցառմանը:
2016թ.-ին կատարված աշխատանքների, ուղղակի և անուղղակի շահառուների ներգրավվածության, գրանցված հաջողությունների և նախագծի շարունակականության մասին կխոսի «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։
Օրը՝ մայիս 22, 2017
Վայրը՝ ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտ
Ժամը՝ 14:00
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև 19.05.17թ.
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Գալստյանի հետ:
Leave a Reply