Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր 2018
Սույն թվականի մարտի 25-ին, Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն կմիանա միջազգային “Stop TB Partnership” կազմակերպության նախաձեռնած ակցիային: Ակցիայի ընթացքում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, կարմիր գույնով կլուսավորվի Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը: Նմանատիպ միջացառում կիրականացվի աշխարհի շուրջ 20 երկրներում։ Հայաստանը՝ հանձին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի համաշխարհային ակցիային միանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։
Հավելենք, որ ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշուրներ և լիֆլետներ:
Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում տուբերկուլոզի առկա իրավիճակի, անվճար բուժման և հետազոտության հասանելիության, թյուր կարծրատիպերի և խնդրի ամբողջական լուծման գործոնների մասին:
Օրը՝ մարտի 25, 2018թ.
Ժամը՝ 18:00
Վայրը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի շրջակայք
Սույն միջոցառման համատեքստում նկարահանվել և հեռարձակման փուլում է 2 սոցիալական հոլովակներ, որոնք ուղղված են տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը և տուբերկուլոզով հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դեպքերի նվազեցմանը:
Leave a Reply