«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի հաշվետվություն

Back to Նորություններ

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի հաշվետվություն

Մայիսի 22-ին ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում կայացավ «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» ծրագրի ամփոփումը: Ծրագիրը իրականացվել էր 2016 թվականին, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ, TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի անձնակազմը (նախագծի իրականացման պատասխանատուներ) մանրամասն ներկայացրեց ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլը, քանակական առումով վերծանված հետազոտությունները, ստացված արդյունքները, գրանցված խոչընդոտները և շարունակականության հնարավորությունները: Հրավիրված անձինք, ովքեր ներկայացնում էին ՀՀ առողջապահության նախարարությունըԱռողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ)Տուբերկուլոզի Դեմ Պայքարի Ազգային Կենտրոնը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, «Տուբերկուլոզը և Ես» ՀԿ-ն, «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, «Առաքելություն Արևելք» դանիական օգնության և զարգացման կազմակերպությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող քարտուղարությունը, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող խմբի ղեկավարությունը, ինտերակտիվ ձևաչափով շփվեցին բանախոսների հետ և պարզաբանեցին նպատակային բազում հարցերի պատասխաններ: Ողջունելի փաստ էր, որ ներկաները իրենց խոսքով ևս փաստեցին ծրագրային աշխատանքների արդյունավետության մասին, ինչպես նաև մատնանշեցին ներկաների շրջանում համագործակցության հարթակի առկայության կարևորությունը ծրագրի 2017թ.-ի աշխատանքներում:

Կիսվել

Back to Նորություններ