Նորություններ

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի հաշվետվություն

Մայիսի 22-ին ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում կայացավ «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» ծրագրի ամփոփումը: Ծրագիրը իրականացվել էր 2016 թվականին, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ, TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի անձնակազմը (նախագծի իրականացման պատասխանատուներ) մանրամասն ներկայացրեց ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլը, քանակական առումով վերծանված հետազոտությունները, ստացված արդյունքները, գրանցված խոչընդոտները և շարունակականության հնարավորությունները: Հրավիրված անձինք, ովքեր ներկայացնում էին ՀՀ առողջապահության նախարարությունը,  Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ), Տուբերկուլոզի Դեմ Պայքարի Ազգային Կենտրոնը, ՀՀ [...]

Կարդալ ավելին...

Մայիսի երրորդ կիրակի օրը աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը

2017թ.-ի մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային International AIDS Candlelight Memorial կազմակերպության նախաձեռնությանը, Հյուսիսային պողոտայում կազմակերպեց և իրականացրեց նպատակային ակցիա՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Նմանատիպ ակցիա ՀԿ-ն, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացնում է արդեն տասը և ավելի տարիներ: Ակցիայի ընթացքում, Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական կլինիկայում, բժիշկների օգնությամբ ան­ցորդներին հնարավորություն տրվեց ստանալ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վություն, արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Այս միջոցառումը նպատակ ուներ [...]

Կարդալ ավելին...

ՀՀ-ում կներդրվի Life4me+ հավելվածը

Մայիսի 17-ից 20-ը ՀՀ-ում էր գտնվում Life4me+ HIV/AIDS  (www.life4me.plus) հավելվածի սեփականատեր Ալեքս Շնեյդերը: Այցի նպատակը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժող անձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի ներկայացումն է ՀՀ Առողջապահության ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությանը, բժիշկներին, ադմինիստրատիվ անձնակազմին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և շահագործման աշխատանքների պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպումների ժամանակ Ալեքս Շնեյդերը մանրամասն ներկայացրեց հավելվածի առաձնահատկությունները, բժիշկ-հիվանդ ինտերակտիվ առցանց կապի ստեղծման հնարավորությունները, հիվանդների տվյալների թվային բազայի պահպանման և գաղտնիության ապահովման երաշխիքները: Հավելվածը հնարավորություն է տալիս հիվանդներին ուղարկել հիշեցումներ դեղերի ընդունման, մոտակա  հետազոտության ժամկետների մասին, ինչպես նաև [...]

Կարդալ ավելին...

«Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» նախագծի տարեկան հաշվետվություն

Հարգելի գործընկեր, հրավիրում ենք ներկա գտնվել «Փոփոխությունները հնարավոր են. գործենք հիմա» նախագծի հաշվետու միջոցառմանը: 2016թ.-ին կատարված աշխատանքների, ուղղակի և անուղղակի շահառուների ներգրավվածության, գրանցված հաջողությունների և նախագծի շարունակականության մասին կխոսի «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ TB REP տարածաշրջանային նախագծի շրջանակներում։ Օրը՝ մայիս 22, 2017 Վայրը՝ ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտ Ժամը՝ 14:00 Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև 19.05.17թ. Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի [...]

Կարդալ ավելին...

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը կնշվի մայիսի 21-ին

  Մայիսի երրորդ կիրակի օրը կնշվի ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օրը: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային  International AIDS Candlelight Memorial կազմակերպության նախաձեռնությանը, կկազմակերպի ակցիա Հյուսիսային պողոտայում՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Միջոցառումը նպատակ ունի հասարա­կութ­յան շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից: Երևանի քաղաքապետարանի և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աջակցությամբ, միջոցառման ընթացքում  ան­ցորդներին կընձեռվի ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վությամբ [...]

Կարդալ ավելին...

Աշխատանքային հանդիպում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում

Մայիսի 6-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ղեկավար և նույն ՀԿ-ի հասարակաիրավական սեկտորի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի և Վարակիչ հիվանդությունների և վարակաբանության բաժանմունքի բաժնի պետ Ռոմելա Աբովյանի հետ: Հանդիպման առանցքային հարցերից էր հեպատիտ C-ի բուժման դեղորայքի հասանելիության ապահովումը: Ըստ մայիսի 5-ի ՀՀ ԱՆ պաշտոնական տեղեկագրի` սույն հիվանդության բուժման համար Վրաստանի կառավարությունը ՀՀ-ին նվիրաբերել է «Սովալդի» դեղը, որով հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ կստանա անվճար բուժում: Այստեղ խնդրահարույց է դառնում [...]

Կարդալ ավելին...

Ադվոկացիան լուծում է

«Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ն «Գիլիադ Սայնս» կազմակերպության անշահախնդիր դրամաշնորհի շրջանակներում 2017թ.-ի ապրիլ ամսին իրականացրեց  2 մոդուլ ձևաչափով 7-օրյա դասընթացներ՝ «Ադվոկացիան լուծում է» նախագրով: Նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ, տուբերկուլոզի, հեպատիտների բնագավառում բանիմաց, խնդիրներ առաջադրող, իրավական առումով տեղեկացված, նախաձեռնող թիմի ստեղծումն էր, որը ՀԿ-ի հետ համատեղ, նշված հիվանդությունների շրջանակներում, կիրականացնի ադվոկացիոն գործունեություն (հանդիպումներ ոլորտը կարգավորող ներկայացուցիչների հետ, թիրախային համայնքի խնդիրների մասին բարձրաձայնում, դեղերի հասանելիության անընդհատ ապահովում… ), կմասնակցի ակցիաներին, կունենա խնդիրների կարգավորման ուղիներ առաջադրելու  հմտություններ և գործիքներ :Դասընթացների թեմատիկան, ձևաչափը, մեթոդիկան [...]

Կարդալ ավելին...

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրն է

Սույն թվականի մարտի 24-ին՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն և «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն կմիանան միջազգային “STOP TB” կազմակերպության նախաձեռնությանը: Ակցիայի ընթացքում կարմիր գույնով կլուսավորվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը և «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որն իրականցվելու է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հավելենք, որ ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշուրներ և լիֆլետներ: Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում տուբերկուլոզի առկա իրավիճակի, անվճար բուժման հասանելիության, թյուր կարծրատիպերի և խնդրի ամբողջական [...]

Կարդալ ավելին...

Դասընթացի մասնակցության հրավեր

<<Դրական մարդկանց հայկական ցանց>> սոց. ՀԿ-ն հրավիրում է ձեզ մասնակցելու 7-օրյա դասընթացների հետևյալ թեմաներով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ՝ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում, Հեպատիտ C՝ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում, Տուբերկուլոզ՝ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում, Խարան, խտրականություն, ադվոկացիա, մարդու իրավունքներ: Մասնակցության պարտադիր պայման է, որ մասնակիցը լինի 20-35 տարեկան և միանա  ՀԿ-ի կողմից իրականացվող առնվազն 6 հասարակական ակցիաներին, որոնք պլանավորվում են իրականացվել դասընթացների ավարտից սկսած մեկ տարվա ընթացքում: Մասնակցելու համար անհրաժեշտ է viken@europe.com  էլ. հասցեին ուղարկել հայտատուի կողմից լրացված մասնակցության դիմում-հայտը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ.-ի մարտի [...]

Կարդալ ավելին...

Հեպատիտներ.մտածիր կրկին

2014թ.-ի հուլիսի 29-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խմբի անդամ կազմակերպությունները և աջակիցները Համաշխարհային Հեպատիտ Ալյանսի հետ համատեղ իրականացրեցին «Կրկին մտածիր» խորագրով ակցիա՝ նվիրված Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառման մասնակիցները հավաքվել էին Առողջապահության նախարարության դիմաց: Հատկանշական է, որ միաժամանակ մամլո ասուլիս էր ընթանում Մեդիա ակումբում, որտեղից ուղիղ միացում կար նախարարության դիմաց հավաքված ակցիայի մասնակիցների հետ։ Ասուլիսին ներկա էին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, «Հայկական լյարդաբանական ասոցիացիայի» նախագահ Հասմիկ Ղազինյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը, հեպատիտով [...]

Կարդալ ավելին...