Մրցույթի հայտարարություն

Back to Նորություններ

Մրցույթի հայտարարություն

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում հանրային նշանակության շինություններ լուսավորող կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են տեխնիկական առումով բավարարել առաջադրված խնդիրները:

Առաջադրվող խնդիրներ

  • կարմիր լույսով լուսավորել հանրային նշանակության որևէ ընտրված շինություն ,
  • տևողությունը-4-5 ժամ:

Սույն ակցիան անհրաժեշտ է իրականացնել մարտի 24-ին՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումների համատեքստում:

Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի մարտի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 133

Հեռախոս՝ (+37477)272014; (+37455)272014; (+37491)272014

Կիսվել

Back to Նորություններ