Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրն է

Back to Նորություններ

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրն է

Սույն թվականի մարտի 24-ին՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն և «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն կմիանան միջազգային “STOP TB” կազմակերպության նախաձեռնությանը: Ակցիայի ընթացքում կարմիր գույնով կլուսավորվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը և «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որն իրականցվելու է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հավելենք, որ ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշուրներ և լիֆլետներ: Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում տուբերկուլոզի առկա իրավիճակի, անվճար բուժման հասանելիության, թյուր կարծրատիպերի և խնդրի ամբողջական լուծման գործոնների մասին:

Օրը՝ մարտի 24, 2017

Ժամը՝ 20:00-ին 

Վայրը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ