ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր 2018
2018թ.-ի մայիսի 20-ին՝ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն կմիանա միջազգային International AIDS Candlelight Memorial (http://www.candlelightmemorial.org/) կազմակերպության նախաձեռնությանը՝ անցկացնելով «Անդրադառնալով անցյալին՝ նախապատրաստվենք ապագային» խորագրով ակցիա Հյուսիսային պողոտայում: Միջոցառումը նպատակ ունի հասարակության շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աջակցությամբ, միջոցառման ընթացքում անցորդներին կընձեռվի ՄԻԱՎ վարակի, հեպատիտներ B և C-ի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշյուրներ և լիֆլետներ` ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների առկա իրավիճակի, բուժման հասանելիության, և հասարակությունում շրջանառվող թյուր և խտրական դրսևորումների մասին:
Միջոցառման տևողություն՝ 14:00-19:00:
Միջոցառումներ ակցիայի ընթացքում՝ հանրության իրազեկում, թեստավորում անցնելու հնարավորություն, սիմվոլիկ մոմավառություն ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացած անձանց:
Leave a Reply