Հայտնի է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմը
2018թ․-ի հուլիսի 18-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի No 1828 -Ա հրամանով հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմը։ Խորհուրդը նպատակ ունի աջակցելու նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ առաջարկություններ ներկայացնելով ինչպես նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ՝ հստակ օրակարգի ձեւավորմամբ քննարկումներ ծավալելով հասարակությանը հուզող թեմաների եւ խնդիրների շուրջ: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը ընտրվել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։
Leave a Reply