Գնառաջարկի հայտերի ընդունում
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն «Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա» ծրագրի շրջանակներում 2 սոցիալական հոլովակների մարզային հեռարձակման (Շիրակ, Լոռի) կազմակերպության ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք կարող են ապահովել նշված մարզերում հեռարձակման ծածկույթը:
Հավելյալ տեղեկություններ
- հեռարձակման տևողություն՝ 200 րոպե-4 ամիս կտրվածքով
- մեդիա պլանի ներկայացում
Կազմակերպությունները իրենց մրցութային առաջարկները պետք է ներկայացնեն ՀԿ ոչ ուշ, քան 2018 թվականի մարտի 10-ը, ժամը 17:00՝ կնքված և ստորագրված տարբերակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 133
Հեռախոս՝ (+37477)272014; (+37455)272014; (+37491)272014