Փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Back to Նորություններ

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Հիմք ընդունելով նախորդ տարիներին գրանցված «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի համագործակցության դրական փորձը, 2019թ.-ի հունիս ամսից մեկնարկած «Տուբերկուլոզի բուժումն առանց խոչընդոտների» նախագծի գործողությունների պլանի իրականացման նախադրյալը եղավ երկու կառույցների միջև «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրումը:

2019թ.-ի օգոստոսի 1-ին Հուշագրի ամրագրումը հնարավորություն կընձեռի ապահովել համայնքահեն մոնիթորինգային խմբի գործունեությունը, որի արդյունքում ժամանակին կբացահայտվեն տուբերկուլոզի բուժման ոչ պարտաճանաչ դեպքերը և աշխատանք կտարվի բուժման արդյունավետության ցուցանիշների բարձրացման առումով, կիրականացվի բուժանձնակազմի, ինչպես նաև հիվանդների գոհունակության մշտական մոնիթորինգ, ինչը թույլ կտա բարելավել հիվանդակենտրոն ծառայությունների տրամադրումը, կտրամադրվի տարածք` ՏԲ համայնքի հետ հանդիպումները իրականացնելու նպատակով:

Ծանուցում. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը TB REP տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ, 2016 թվականից ՀՀ-ում իրականացնում է տուբերկուլոզի կանխարգելմանն ուղղված նախագիծը: Նախագծի շրջանակներում, ՀՀ ԱՆ ՏԲ-ի դեմ պայքարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի համագործակցությամբ, արդեն իսկ իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել ՏԲ կաբինետների բժիշկների և ՏԲ-ով հիվանդների շրջանում որակական հարցումների անցկացմանը, վերջին տարիների ազգային և միջազգային հաշվետվությունների ուսումնասիրմանը և դրանց հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակմանը, բնակչության շրջանում տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացմանը, հանրության շրջանում հիվանդության մասին իրազեկության բարձրացմանը, ՏԲ-ով հիվանդ անձանց ներուժի զարգացմանը, մեդիա ոլորտի ներկայացուցիչների կրթմամբ ոլորտային խնդիրների ճիշտ լուսաբանմանը, ոլորտի դերակատարների և անմիջական շահառուների միջև համագործակցային ցանցի ստեղծմանը և ՏԲ շահառուներից կազմված մոնիթորինգային խմբի ձևավորմանը և հիվանդության բուժման անընդհատության ապահովմանը:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ