ՏԲ հիվանդի անժամանակ դուրսգրումը
ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնից դուրս է գրվում թթվածնային սնուցում ստացող, դեղակայուն ԲԿ+ տուբերկուլոզ ունեցող հիվանդ:
Այդ մասին տեղեկանալուն պես ՀԿ-ի աշխատակիցները հանդիպում են նշանակում ՏԲ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ և փորձում պարզել դուրս գրման դրդապատճառը: Պարզվում է, որ խնդիրը հիվանդասենյակում ծխախոտ օգտագործելն է եղել: Տնօրենի ԺՊ-ը իր կայացրած որոշումը չի փոխում՝ չնայաց ՀԿ-ի ներկայացուցիչների փաստարկներին, որ հիվանդի գտնվելը հասարակության մեջ վտանգավոր է:
Խնդրի մասին ՀԿ-ի ներկայացուցիչնեը տեղեկացնում են ԱՆ Ազգային Ինստիտուտի տնօրենությանը և Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ:
ՀԿ-ի աշխատակիցները խնդրին լուծում գտնելուն զուգահեռ ամբողջ ընթացքում լինում են հիվանդի կողքին և օգնում նրան դուրս գալ հոգեբանական ճնշված վիճակից:
Առաջին հերթին հիվանդին ուղղորդում են տեղամասային 18 պոլիկլինիկայի ՏԲ կաբինետ՝ ստացիոնար պայմաններում բուժման ուղեգիր տրամադրման համար, ինչի շնորհիվ հիվանդը կրկին ստանում է ստացիոնար բուժում: Հիվանդի հետ աշխատանք է տարվում ծխախոտը թողնելու և առողջ ապրելակերպ սկսելու առումով: ՀԿ-ի աշխատակիցների օգնությամբ հիվանդի փաստաթղթերը ներկայացվում են տեղակասային
Բժշկասոցիալական փորձաքննական գործակալության, որտեղ և հիվանդին տրամադրվում է հաշմանդամության 2-րդ կարգ:
Խնդրահարույց պատմության քննության ընթացքում ՀԿ-ի ներկայացուցիչներին ՏԲ կենտրոնի տնօրենությունը արգելում է կատարել այցեր կենտրոն և շփվել հիվանդների հետ, սակայն ԱՆ ոոշումով ՏԲ կենտրոնում նշանակվում է նոր տնօրեն, ով չեղարկում է ՀԿ և կենտրոն համագործակցության արգելքները:
Ինչ վերաբերվում է ՏԲ հիվանդին, ապա նա վերսկսել է ստացիոնար բուժման փուլը և դեռ կշարունակի այն:
Leave a Reply