ՏԲ-ի հետ ուղեկցվող համավավարակների բուժման հասանելիությունը ՀՀ-ում

Back to Նորություններ

ՏԲ-ի հետ ուղեկցվող համավավարակների բուժման հասանելիությունը ՀՀ-ում

2019թ.-ի նոյեմբերի 28-ին ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ստացիոնար և ամբուլատոր բուժման մեջ գտնվող 23 ՏԲ հիվանդների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տարբեր մարզերից ժամանած հիվանդներ:

Հանդիպման ժամանակ խոսվեց ՄԻԱՎ, տուբերկուլոզ, հեպատիտ Ց համավարակների, ինչպես նաև ժամանակին հետազոտվելու և բուժման ընթացքում պատասխանատվություն և պարտաճանաչություն ցուցաբերելու մասին: ՄԻԱՎ վարակի առումով ՀՀ-ում հետազոտությունը և բուժումը հասանելի է և անվճար, այնինչ առաջացան բազում հարցեր մասնավորապես հեպատիտ Ց-ի բուժման հասանելիության առումով: Հիվանդների բարձրաձայնած խնդիրները ՀԿ-ի աշխատակիցները մեկ առ մեկ գրանցեցին, ինչից հետո որոշում կայացվեց հանդիպում ունենալ ՀՀ գլլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանի հետ և անհանգստացնող հարցերը ուղղել նրան։ Եղան նաև հիվանդներ, որոնք ցանկություն հայտնեցին ՀԿ-ի աշխատակիցների հետ ունենալ անհատական շփումներ և պարզաբանել անհանգստացնող հարցերը առանձին։

Հանդիպման ավարտը ազդարարող փոքրիկ հյուրասիրության ընթացքում եղավ ավելի ջերմ և մտերմիկ ծանոթություն հաստատելու և զրուցելու հնարավորություն:

Հ․Գ․

Դեկտեմբերի 18-ին ՀԿ-ի աշխատակիցները ունեցան հանդիպում ՀՀ գլլխավոր հեպատոլոգի հետ և հնարավորություն ունեցան ստանալ ՀՀ-ում հեպատիտ Ց-ի բուժման հասանելիությանը վերաբերող հարցերի պատասխանները։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ