Սոցիալական աշխատողի թափուր հաստիքի մրցույթ

Back to Նորություններ

Սոցիալական աշխատողի թափուր հաստիքի մրցույթ

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն  հայտարարում է մրցույթ սոցիալական աշխատողի  թափուր հաստիքի համար։

 Աշխատանքային պարտականություններ՝

  • Սոցիալական դեպքերի կառավարում և փաստաթղթավորում,
  • Ծրագրի շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում,
  • Ծրագրի շահառուների ուղղորդում այլ մասնագիտացված ծառայություններ կամ կազմակերպություններ, երբ կա դրա անհրաժեշտությունը,
  • Սոցիալական հետազոտությունների իրականացում, կարիքների գնահատում, դեպքերի ուսումնասիրություններ, զեկույցների պատրաստում,
  • Աջակցություն կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականցմանը։
  • Տնայցերի իրականացում, շահառուների ուղեկցում բժշկական և այլ նպատակային կառույցներ

Պահանջվող որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանք մասնագիտությամբ,
  • Հայերերն, ռուսերենի և անգլերեն լեզուների իմացություն,
  • Կազմակերպչական որոշումներ կայացնելու և վերլուծական հմտություններ,
  • Խմբային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Համակարգչային հմտություններ. MS Office, ինչպես նաև համացանցից օգտվելու կարողություններ,
  • Աշխատանքային փորձը առավելություն է։

Ծանուցում՝ ՀԿ-ի շահառուները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով և հեպատիտներով ապրող մարդիկ են։

Դիմելու  կարգը` բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները պետք է ուղարկեն իրենց կենսագրականները (CV) ppan777@gmail.com էլեկտրոնային փոստին:

Խնդրում ենք նամակի վերնագրում նշել՝ սոցիալական աշխատողի հաստիքի համար:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման մեկնարկը` 06 նոյեմբերի 2018

Դիմումների ընդունման վերջնաժամկետը`  16 նոյեմբերի 2018

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ