Սխալ լուծման կանխարգելում

Back to Նորություններ

Սխալ լուծման կանխարգելում

Դեղակայուն (ԲԿ+) ախտորոշմամբ ՏԲ հիվանդը, մի քանի ամիս գտնվելով Թոքաբանության ազգային կենտրոնում (ԹԱԿ), առաջացնում է  մի շարք խնդիրներ և՛ բուժանձնակազմի, և՛ անվտանգության ծառայողների համար: Խնդիրը հիվանդի հաճախակի ալկոհոլ օգտագործումն էր, ինչի պատճառով 4-5 ժամով բացակայում էր կենտրոնից, հետո վերադառնում արդեն արբած վիճակում և խախտում հիվանդանոցի կարգն ու կանոնը: Խնդրի մասին ՀԿ-ի աշխատակիցները ահազանգ են ստացանում ԹԱԿ-ի տնօրենից, ինչից հետո սկսում են աշխատել հիվանդի հետ: Որոշակի պարբերականությամբ հանդիպումները  հիվանդի հետ, զրուցները որոշակի հարցերի պարզաբանման հիմք հանդիսացան։ Հիվանդը, մի քանի ամիս գտնվելով հիվանդանոցում, ֆինանսապես չի կարողանում օգնել ընտանիքին, և խնդիրների մոռացության կերպը գտել է ալկոհոլի օգտագործման մեջ։

ՀԿ-ի աշխատակիցների պարբերական հանդիպումները հիվանդի հետ, հավասարը հավասարին խորհրդատվությունները, աջակցությունը հաշմանդամության կարգի գումար ստանալու իրավունքի տեղեկանքի ստացման հարցում փոխեցին նրա վարքագիծը։

Դրա մասին հավաստում են թե կենտրոնի բուժանձնակազմը, թե անվտանգության աշխատակիցները: Հիվանդը դեռ շարունակում է իր բուժումը կենտրոնում, առաջիկա հետազոտություններից հետո նա դուրս կգրվի և ՀԿ-ի աշխատակիցների հետևողականությամբ ևս բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում:

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ