Պետության և քաղաքացիական հասարակության երկխոսություն. ինչպե՞ս ապահովել բուժման հասանելիությունը Հայաստանում
2025 թվականի դեկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցավ կարևոր հանդիպում, որը համախմբեց պետական կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ քննարկելու 2024 թ.-ին Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի, հեպատիտների, տուբերկուլոզի բուժման համար նախատեսված դեղերի, գնման գործընթացների վերլուծությունների արդյունքները:
Պրոֆիլային գերատեսչությունների մասնակցության կարևորությունը. Հատկանշական էր Մտավոր սեփականության գործակալության ներկայացուցիչների ներկայությունը: Նրանց մասնակցությունը չափազանց կարևոր է, քանի որ ժամանակակից և արդյունավետ դեղերի հասանելիությունը ուղղակիորեն կապված է արտոնագրային իրավունքի և օրենսդրական ճկուն մեխանիզմների հետ:
Տարածաշրջանային փորձ. Հանդիպման ընթացքում ITPC EECA-ի փորձագետ Մարիա Շիբաևան ներկայացրեց ԱՊՀ երկրների փորձը բուժման հասանելիության ընդլայնման հարցում: Շեշտը դրվեց կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների (օրինակ՝ բեդակվիլինի) գների նվազեցման հաջողված օրինակների վրա՝ արտոնագրերի մասին օրենքի փոփոխությունների և գեներիկների խթանման միջոցով:
Քննարկման հիմնական թեմաները.
ՀՌՎ բուժման գնումներ. Ըստ նախնական տվյալների և տրամադրված հաշիվ-ապրանքագրերի՝ 2024 թվականին գնվել է ընդամենը 222 հաշվարկային կուրս, մինչդեռ 2023 թվականի համեմատ ՀՌՎ դեղերի գնման ընդհանուր բյուջեն, ինչպես նաև գնումների ծավալը, նվազել են մոտավորապես 90%-ով։
Տվյալների ճշգրտման անհրաժեշտություն. Այս կապակցությամբ հարցում է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե արդյոք այս տվյալները ամբողջական են, թե՞ 2024 թվականի կարիքների մի մասը ծածկվել է 2023 թվականի վերջին կատարված գնումների հաշվին:
Բյուջետային ճեղքվածք. Նախնական վերլուծությունը ցույց է տվել ԱՌՎ դեղամիջոցների ընդհանուր բյուջեի և գնումների ծավալների կրճատում մոտ 90%-ով՝ 2023 թվականի տվյալների համեմատ:
Ժամանակակից սխեմաներ. Արձանագրվել է դոլուտեգրավիրի (DTG) հիմքով դեղերի գնումների զգալի կրճատում (44 անգամ), չնայած դրանց առաջնահերթ կարգավիճակին:
Օրենսդրական նախաձեռնություններ. «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ն ներկայացրել էր կոնկրետ առաջարկներ «Արտոնագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Փոփոխությունները ներառում են հարկադիր լիցենզիաների տրամադրման վարչական կարգի ներդրումը և «Բոլարի բացառության» ընդլայնումը : Այս պահին նշված առաջարկների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն կամ հետադարձ կապ դեռևս չկա:
Տեղեկատվությունը կթարմացվի Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարություններից պաշտոնական պատասխաններ ստանալուց անմիջապես հետո: Մենք շարունակում ենք մոնիտորինգը, որպեսզի վերջնական զեկույցում տվյալները լինեն առավելագույնս ճշգրիտ և ամբողջական:

Leave a Reply