Նոր սկզբի մեկնարկը

Back to Նորություններ

Նոր սկզբի մեկնարկը

ՀԿ-ի աշխատակիցները հիվանդի հետ ծանոթացել էին Թոքաբանության ազգային կենտրոնում։ Հայ, բայց Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հիվանդը բառացիորեն չի ունենում որևէ ծանոթ և հարազատ ՀՀ-ում։ Ողնաշարային տուբերկուլոզով հիվանդը վիրահատվել էր 2 անգամ՝  5 ամիս տևած ստացիոնար բուժման ընթացքում։ Ստացիոնար բուժման փուլից ամբուլատորին անցնելը հանգեցնում է մի շարք խնդիրների։ Առանց գրանցման վայրից տարածքային պոլիկլինիկա տեղեկանք ներկայացնելու հնարավոր չէր հիվանդին հակատուբերկուլոզային դեղորայք տրամադրել և շարունակել բուժումը։ Հիվանդի համար բնակության ժամանակավոր կացարան է գտնվում, սակայն հիվանդը չի ցանկանում իր հիվանդության մասին տեղեկացնել բնակարանի սեփականատիրոջը, ինչը դժվարացնում է հետագա դեղերի ստացման գործընթացը։

ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատու, համայնքային մանիթորինգային աշխատանքային խմբի անդամ Արման Ավչյանը շահառուին հաշվառում է իր տան հասցեում և ստանում տեղեկանք՝ տարածքային պոլիկլինիկայից դեղորայք ստանալու նպատակով։ Հիվանդի դուրսգրումը ԹԱԿ-ից, տեղափոխումը և դեղերի ստացումը կատարվում են ՀԿ-ի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։

Ձեռք է բերվում պայմանավորվածություն հիվանդի դեղերի ընդունման հսկողությունը (VDOT-ով) ՀԿ-ի աշխատակիցների միջոցով իրականացնելու մասին։

Հիվանդի հիվանդության պատմության փոստաթղթերը ՀԿ-ի աշխատակիցները ներկայացնում են նաև ՁԻԱՀ-ի ԿՀԿ՝ վերջինս հակառետրովիրուսային բուժումը սկսելու համար։

Այժմ տարվում է աշխատանքներ և փաստաթղթերի հավաքագրում հիվանդի հաշմանդամության կարգի ստացման ուղղությամբ ևս։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ