ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտության անցկացում

2018թ.-ի մայիսի 29-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում անցկացվեց առավել խոցելի խմբերում (ԹՆՕ, ՏՍՏ, ԿՍԿ, տրանս անձինք) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների դաշտային աշխատանքների մեկնարկի վերաբերյալ աշխատանքային հանդիպում։ Նշված հետազոտությունները իրականացվելու են Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ։ Հետազոտությունների դաշտային աշխատանքների համակարգումը իրականացնելու է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն՝ շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների ներգրավմամբ: Առաջին աշխատանքային հանդիպման ժամանակ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ

Անահիտ Հարությունյանը և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ներկաներին ընդհանուր դրույթներով ներկայացրեցին իրականացվելիք աշխատանքները: Ըստ արդեն իսկ հաստատված գործողությունների պլանի՝ հետազոտական աշխատանքներ կիրականցվեն Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում 1900 շահառուների շրջանում: Հետազոտության հիմնական նպատակներն են ԹՆՕ-ների, ԿՍԿ-ների, ՏՍՏ-ների և տրանսգենդերների շրջանում գնահատել ՄԻԱՎ վարակի տարածվածությունը, ռիսկային վարքագիծը, կանխարգելման ծրագրերի ծածկույթը, խմբերի չափերը:

Հետազոտությունը կընթանա հստակ մեթոդաբանությամբ, որի ճշգրիտ ներդրման նկատառումից ելնելով ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն մայիսի 31-ին անցկացրեցին սեմինար վարժանք դաշտային աշխատանքներում ներգրավված ՀԿ-ների ներկայացուցիչների համար։ Հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացվեցին հետազոտության նպատակները, մեթոդաբանությունը, մոնիտորինգի մեխանիզմները։ Մասնակիցները քննարկեցին կիրառվող ձևերը, հարցազրույցի հարցաթերթը, արեցին իրենց առաջարկությունները՝ դրանցում լրացումներ կատարելու վերաբերյալ: Արված առաջարկությունները ընդունվեցին և կարվեն համապատասխան փոփոխություններ:

Անձնակազմի պատրաստման հետագա գործընթացը կշարունակվի հետազոտություններին սկսելուն զուգահեռ։ Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ հետևյալ ՀԿ-ներից՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ, «ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում» ՀԿ, «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ, «Փինք Արմենիա» ՀԿ, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ, «Քալըրֆուլ հաուզ» սոցիալ-մշակութային ՀԿ, «Հանուն հզոր ապագայի» ՀԿ։ Դաշտային աշխատանքների ավարտից հետո կանցկացվեն արդյունքերի վերլուծություն և ամփոփում, որը կներկայացվի շահագրգիռ կողմերին։

Հանդիպման PPT-ն գտեք այստեղ >>>

Հանդիպումների լուսանկարները գտեք այստեղ >>>