ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա արդյունքները
Սկսած 2013թ․-ից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ, որի նպատակն է օգնել մարդկանց իմանալու ՄԻԱՎ-ի և հեպատիտների նկատմամբ իրենց կարգավիճակը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը, Gilead Science ընկերության հովանավորությամբ, միանում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան և սույն թվականի նոյեմբերի 23-30-ը, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Երևանում և Շիրակ, Կոտայք, Լոռի, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ մարզերում անցկացրեց հանրային միջոցառումներ:
Միջոցառումների իրականացման աշխատանքներին աջակցություն ցուցաբերեցին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և «Հայկական Կարիտաս» բարսեիրական հասարակական կազմակերպությունը։
Միջոցառումները նպատակ ունեին բարձրացնելու ՄԻԱՎ վարակի և հեպատիտների վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը, շեշտադրելու պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնելու վարակման վտանգները:
Հանրային միջոցառումների ընթացքում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեցան ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկաներում անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն։
Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա ընթացքում և դեկտեմբերի 1-ին հետազոտվեց և իր կարգավիճակի մասին իմացավ 1568 մարդ:
Բացահայտված դեպքերի մանրամասները ստորև․
Հ/հ | Ամսաթիվ | Անցկացման վայրը | Հետազոտվածների թիվը | ՄԻԱՎ | Հեպատիտ Բ | Հեպատիտ Ց | |||
Դրական պատասխան ստացածների ընդհանուր թիվը | Նոր դեպքերի թիվը* | Դրական պատասխան ստացածների ընդհանուր թիվը | Նոր դեպքերի թիվը | Դրական պատասխան ստացածների ընդհանուր թիվը | Նոր դեպքերի թիվը | ||||
1 | 11/23/2018 | Ախուրյան | 118 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
2 | 11/23/2018 | Հյուսիսային պողոտա | 144 | 1 | 1 | 0 | 0 | 1 | 0 |
3 | 11/24/2018 | Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ | 111 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
4 | 11/24/2018 | Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ | 82 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
5 | 11/26/2018 | ք.Աբովյան | 77 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
6 | 11/26/2018 | ԵՊՀ | 73 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 |
7 | 11/27/2018 | ք.Վանաձոր | 107 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
8 | 11/27/2018 | ք.Գավառ | 65 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
9 | 11/28/2018 | Ցիտադել բիզնես կենտրոն | 77 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
10 | 11/28/2018 | Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ | 122 | 0 | 0 | 1 | 15 | 0 | |
11 | 11/29/2018 | ք.Մասիս | 122 | 1 | 1 | 0 | 0 | 3 | 3 |
12 | 11/29/2018 | ք.Արմավիր | 45 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 |
13 | 11/30/2018 | ք.Արարատ | 72 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
14 | 11/30/2018 | Հարավարևմտյան թաղամաս | 84 | 0 | 0 | 1 | 3 | 2 | |
15 | 12/1/2018 | Հյուսիսային պողոտա | 116 | 2 | 1 | 1 | 0 | 6 | 0 |
16 | 12/1/2018 | Գյումրի | 153 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
Ընդամենը | 1568 | 6 | 4 | 5 | 1 | 47 | 8 |
* Բոլորից կատարվել է արյան նմուշառում, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում իրականացվել է հետազոտություն ԻՖԱ մեթոդով: Բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են դրական:
Հանրային միջոցառումների լուսանկարները այս հղմամբ >>>
Հանրային իրազեկում այլ ցանցերով >>>
Leave a Reply