2019թ.-ի սեպտեմբերից մինչ 2021թ.-ի հուլիսը ՀԿ-ն World Hepatitis Alliance-ի աջակցությամբ իրականացնում է հեպատիտ C-ի միկրոէլիմինացիոն ծրագիրը։ Նախագծի շրջանակներում կիրականացվեն ադվոկացիոն աշխատանքներ՝ հեպատիտ C-ի նկատմամբ կոմբինացիոն թեսավորման մեխանիզմները ներդնելու առումով, կլինեն նպատակային հանդիպումներ համագործակից կառույցների հետ, Եվրոպական թեստավորման շաբաթի և Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կլինեն մեդիա արշավներ, իրազեկող հանդիպումներ կանցկացվեն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ԹՆՕ-ների հետ աշխատող ՀԿ-ների հետ, բանակցություններ կտարվեն ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն հետ` թիրախային խմբերում ներառված հիվանդների համար ախտորոշման թեստերը անվճար դարձնելու նպատակով, համագործակից կառույցների ներկայացուցիչների ներկայացուցիչների հետ համատեղ կանցկացվի մամլո ասուլիս: Ծրագրի շահառուները ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ են, որոնց ախտորոշվել է նաև հեպատիտ C:
Համագործակցող կառույցներ՝ ՀՀ ԱՆ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, «Նորք» Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, ՄՀՀ քարտուղարություն, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ԹՆՕ-ների հետ աշխատանք իրականացնող ՀԿ-ներ։
2019թ․-ի դեկտեմբերի 18-ին, World Hepatitis Alliance-ի աջակցությամբ իրականացվող հեպատիտ C-ի միկրոէլիմինացիոն ծրագրի շրջանակներում, ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին ՀՀ գլլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանի հետ։
Հանդիպման ժամանակ կոմերը խոսեցին ՀԿ-ի կողմից իրականացվող հեպատիտ C-ի միկրոէլիմինացիոն ծրագրի աշխատանքային պլանի, ՀՀ-ում հեպատիտ Ց-ի նկատմամբ հետազոտությունների անցկացման ձևի և բուժման հասանելիության մասին։ Ավելին>>>
ՀԱՅՏԱՆԱԲԵՐԵԼՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻՆ՝ ԿՓՐԿԵՆՔ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԵՐ
Ֆիլմի գաղափարը և հեղինակային իրավունքը ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ-ինն է։
ՀԵՊԱՏԻՏԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ
Ֆիլմի հեղինակային իրավունքը ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ-ինն է։